Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով «դիվանագիտական աղբյուրներին», գրում են, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, «Ռուսաստանը նույնպես ակտիվորեն մասնակցել է այս գործընթացին»։
Նշվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարևոր դեր է խաղացել այս գործընթացում։
Հստակեցվում է, որ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, և կողմերը համապատասխան համաձայնության են եկել։