ԱԺ–ում մանդատը վայր դրած ՔՊ–ական Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու, Մեծամոր համայնքի նախկին ղեկավար Վահրամ Խաչատրյանը` Արմավիրի մարզպետ, որոշումները հաստատվեցին կառավարության այսօրվա նիստին։
Հիշեցնենք, որ Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել էին սեպտեմբերի 1-ին։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
Հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին։