Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին։ Այս մասին ասվում է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հայտարարության մեջ։
Ղավելաշվիլին հույս ունի, որ «ապագայում նրանք կշարունակեն իրենց քաղաքական գործունեությունը օրենքի նկատմամբ հարգանքով»։
«Կոչ եմ անում բոլոր ընտրական սուբյեկտներին՝ նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առողջ և խաղաղ անցկացմանը», – ասել է Միխեիլ Ղավելաշվիլին։
Ընդդիմադիր «Լելոյի» շուրջ ստեղծված «Ուժեղ Վրաստան» կոալիցիան մասնակցելու է ընտրություններին՝ հրաժարվելով աջակցել մյուս խոշոր ընդդիմադիր կուսակցությունների բոյկոտին:
Նշենք, որ հունիսին դատարանը Խազարաձեին և Ջափարիձեին դատապարտել էր 8 ամսվա ազատազրկման։