Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային կամ ֆիզիկական բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում՝ «Մնացորդի ստուգում» բաժնում լրացնելով քարտի 16 նիշերը:
Մնացորդի ստուգում կարելի է կատարել նաև Telcell սպասարկման կետերում և Մետրոյի կայարաններում գանձապահների օգնությամբ:
Առաջիկայում հնարավոր կլինի քարտի մնացորդը ստուգել նաև Telcell տերմինալներով: