Ռուսաստանի համար երաշխիքներն ուկրաինական խնդրի կարգավորման շուրջ պետք է ձևակերպվեն փաստաթղթերում, քանի որ ոչ մեկի խոսքին հավատալ չի կարելի:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:
«Մենք լավ փորձ ունենք այստեղ, ուստի, իհարկե, ոչ մեկի խոսքին հավատալ չի կարելի: Անհրաժեշտ են իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր: Եվ այդ փաստաթղթերը պետք է ամրագրեն ցանկացած համաձայնություն», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կարելի է վստահել Արևմուտքի գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում:
Լրագրողը պաշտոնյային հարց է ուղղել՝ արդյոք արդեն կատարվում է նման փաստաթղթերի պատրաստման աշխատանք:
«Նախ ահրաժեշտ է համաձայնության գալ սկզբունքների շուրջ, ապա այդ սկզբունքները գրել թղթին», – պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։