Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի թվաքանակը
Հոկտեմբերի 24, 2025

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի թվաքանակը

By Սեպտեմբերի 04, 2025 73

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Պրահայում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ի երկրները հնգապատկեն հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի թվաքանակը։ Նրա ելույթի տեսանյութը տարածվել է ՆԱՏՕ-ի YouTube-յան ալիքում։

Ռյուտեի խոսքով՝ Ռուսաստանը և Չինաստանը մեծ ներդրումներ են կատարում իրենց ռազմական կարողությունները զարգացնելու և արդիականացնելու գործում։ Նա շեշտել է, որ այդ երկրներն արտադրում են սպառազինություն «ուշագրավ, կարելի է ասել, ապշեցնող արագությամբ»։ Դաշինքի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ Մոսկվան իր ռազմական տնտեսությանը տրամադրում է իր բյուջեի 40%-ը։

 

Այս ամենի ֆոնին, Ռյուտեի կարծիքով, հարկավոր է ավելի շատ ներդրումներ անել պաշտպանության բնագավառում։ Նա հիշեցրել է հունիսին Հաագայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի անդամների ձեռք բերած պայմանավորվածությունների մասին՝ մինչև 2035 թվականը ՀՆԱ-ի 5%-ը պաշտպանության ոլորտում ներդնելու մասին։

«Մենք պետք է հնգապատկենք հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի թվաքանակը, մեզ հարկավոր են հազարավոր ավելի զրահամեքենաներ և տանկեր, մեզ անհրաժեշտ են միլիոնավոր ավելի հրետանային արկեր։ Մեզ հարկավոր են ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և կիբեր ու տիեզերական հնարավորություններ», – ասել է Ռյուտեն Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի պաշտպանական գագաթնաժողովում։

Նա նշել է, որ այս ամենը գնելու համար հարկավոր է գումար, և այդ գումարն արդեն կա ու դեռ ավելին կլինի ՝շնորհիվ եվրոպացի դաշնակիցների։

Նա նշել է, որ հնչել են մտահոգություններ սպառազինությունների նոր մրցավազքի մասին, սակայն հավատացրել է, որ դաշինքի նպատակը «սադրելը չէ, այլ պաշտպանելը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մակրոնը հայտնել է Իրաք այցելելու մտադրության մասին

ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ կատարել է Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի առաջին փուլի պայմանները

Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար ԵՄ կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 5.5 մլն եվրո

Լոնդոնում ընթանում է Սթարմեր-Զելենսկի հանդիպումը

Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան

Գերմանիան դիվանագիտական նոտա է հղել Չինաստանին

ՌԴ-ում տարեկան գնաճը կնվազի

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման մտադրության մասին

Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկումը

Մոսկվայի մարզում ԱԹՍ-ն մտել է 14-րդ հարկում գտնվող բնակարան. կան վիրավորներ

Արևմտյան ափի անեքսիան կվտանգի Գազայի խաղաղության գործընթացը. Ռուբիո

Նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին Հարավային Կովկասում նորմայից ցածր տեղումներ են կանխատեսվում

Ռուսաստանում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Կիևի ուղղությամբ՝ ի պատասխան Ուկրաինայի հարձակումներին

Հարուստ ընտանիքը պատրաստ է վճարել ուսուցչին 180,000 ֆունտ ստեռլինգ, որպեսզի նա օգնի իրենց մեկ տարեկան որդուն դառնալ «անգլիացի ջենտլմեն»

Թրամփը պատրստվում է առևանգել Վենեսուելայի նախագահ Մադուրոյին․ FT