Live24
Սեպտեմբերի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սեպտեմբերի 10–ից հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով պետք է սահմանվի ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ մարտի 5-ին կատարված «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով օրենսդրորեն ամրագրվեցին օրհներգի երկար և կարճ տարբերակները՝ համապատասխան երաժշտական և տեքստային խմբագրություններով։ Սակայն մինչ այդ կարգավորումները օրհներգի միայն մեկ՝ ստանդարտ տարբերակն էր գործնականում կիրառվում, ինչի հետևանքով բացակայել էր հստակություն, թե որ տարբերակը երբ և որտեղ պետք է կատարվի։ 

Առաջարկվում է մշակել նոր կարգ, որը կհստակեցնի օրենքով ամրագրված տարբերակների կատարման ձևաչափերը: Ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետության օրհներգի այլընտրանքային կատարումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թույլատվությամբ: Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգի խախտման դեպքում սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն աղոթել է Երուսաղեմի Լացի պատի մոտ։ Նրան ուղեկցել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով դիվանագետի այցը անվանել է «ԱՄՆ-Իսրայել դաշինքի ուժի և հզորության վկայություն»։

Իսրայելի վարչապետի գրասենյակի տվյալներով՝ Նեթանյահուն և նրա կինը՝ Սարան, այցելել են Լացի պատ Ռուբիոյի և նրա կնոջ՝ Ջանեթի, ինչպես նաև Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի և նրա կնոջ հետ միասին։ «Վարչապետը և պետքարտուղարը միասին աղոթել են Գազայի հատվածում պահվող պատանդների համար, ինչպես նաև հատուկ աղոթք են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրեա ժողովրդի և Իսրայել պետության իսկական ընկերոջ պատվին։ Այնուհետև նրանք գրություններ են դրել քարերին և շրջել պատի թունելներով», – ասվում է հայտարարության մեջ։

Նեթանյահուն Ռուբիոյին անվանել է «Իսրայելի մեծ բարեկամ»։ «Ես կարծում եմ, որ նրա այցը վկայում է ամերիկա-իսրայելական դաշինքի ուժի և հզորության մասին, որը նույնքան ամուր և անխորտակելի է, որքան Լացի պատի քարերը, որոնց մենք հենց նոր դիպանք», – ասել է վարչապետը։

Անկարայում տասնյակ հազարավոր մարդիկ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության աջակիցները միացել են Թուրքիայի ընդդիմության հանրահավաքին, հաղորդում է AFP-ն:

 

Ավելի վաղ Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտնեցլ էին, որ թուրք դատախազը կոռուպցիայի հետաքննության շրջանակում 48 կասկածյալի, այդ թվում՝ Ստամբուլի ընդդիմադիր Բայրամփաշա շրջանի քաղաքապետի ձերբակալման հրաման է տվել:

Բայրամփաշայի քաղաքապետ Հասան Մութլուն, որն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից է, հայտարարել է, որ թաքցնելու ոչինչ չունի և տեղի ունեցածն անվանել է «ոչ այլ ինչ, քան քաղաքական գործողություն ու անհիմն զրպարտություններ»:

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները կիրակի օրը Մադրիդում բանակցություններ են սկսել՝ կապված իրենց լարված առևտրային հարաբերությունների, կարճ տեսահոլովակների համար նախատեսված TikTok չինական հավելվածի վաճառքի մոտեցող ժամկետի, ինչպես նաև ռուսական նավթի գնումների պատճառով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի՝ իր դաշնակիցներին ուղղված պահանջների հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

 

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը ժամանել են մի փոքր ավելի շուտ, քան Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենը և բանակցություններում Չինաստանի գլխավոր առևտրային ներկայացուցիչ Լի Չենգանը այցելել են Սանտա Կրուս պալատ, որը Մադրիդում Իսպանիայի արտաքին գործերի նախարարության նստավայրն է։

Սա վերջին չորս ամիսների ընթացքում չորրորդ հանդիպումն է, երբ կողմերը հավաքվում են եվրոպական քաղաքներում՝ փորձելով կանխել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների քայքայումը՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով։
Վերջին անգամ պատվիրակությունները հանդիպել են հուլիսին՝ Ստոկհոլմում, որտեղ սկզբունքորեն համաձայնել են 90 օրով երկարացնել առևտրային հրադադարը։ Այդ քայլը զգալիորեն նվազեցրել է երկկողմանի բարձր տոկոսադրույքներով մաքսատուրքերը և վերականգնել է Չինաստանից ԱՄՆ հազվագյուտ հողային միներալների մատակարարումը։

 

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն կերկարացնի գործող մաքսատուրքերը չինական ապրանքների նկատմամբ՝ ընդհանուր մոտ 55 տոկոս դրույքաչափով մինչև նոյեմբերի 10-ը։ Առևտրային փորձագետները նշել են, որ Իսպանիայի կողմից կազմակերպված բանակցություններում զգալի առաջընթացի հավանականությունը փոքր է, չնայած վերջին տարիներին Մադրիդը ձգտում է բարելավել հարաբերությունները Պեկինի հետ։
Մադրիդյան բանակցությունների ամենահավանական արդյունքը կարող է լինել TikTok հավելվածի չինական սեփականատեր ByteDance ընկերության՝ ԱՄՆ-ում գործունեությունը դադարեցնելու ժամկետի հերթական երկարացումը մինչև սեպտեմբերի 17-ը։ Հակառակ դեպքում հավելվածը կարող է փակվել ԱՄՆ-ում։ 

Թրամփի վարչակազմի՝ TikTok-ի ապագայի շուրջ քննարկումներին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ գործարք չի սպասվում, սակայն ժամկետը կերկարացվի՝ արդեն չորրորդ անգամ՝ Թրամփի՝ հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո։

Ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը վկայում է, թե որքան խորն է ամերիկյան հասարակության բևեռացումը։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։ 

«Սա ամերիկյան իրավապահների գործն է՝ այնուամենայնիվ, պարզելու, թե սա առանձի՞ն դեպք է, թե՞ միտում, ինչը շատ ավելի վտանգավոր է։ Բայց այն, որ հասարակությունը հիմա ծայրահեղ բևեռացված է, դա իսկապես այդպես է», — ասել է նա՝ մեկնաբանելով Քըրքի սպանությունը։

 

31-ամյա Քըրքի վրա կրակել են սեպտեմբերի 10-ին՝ Օրեմի համալսարանում ելույթի ժամանակ։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ստացած վնասվածքից։ Ակտիվիստը պահպանողական հայացքներ ուներ, աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և բազմիցս հանդես էր եկել Ուկրաինային տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության դեմ։

Սպանության մեջ կասկածվողը՝ Յուտա նահանգի բնակիչ Թայլեր Ջեյմս Ռոբինսոնը, ձերբակալվել է սեպտեմբերի 11-ի երեկոյան։ Նրան իշխանություններին է հանձնել սեփական հայրը, որին որդին խոստովանել է կատարածը։ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ Ռոբինսոնը  մեղավոր կճանաչվի և կարժանանա մահապատժի։ Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսի վկայությամբ, իշխանությունները կարծում են, որ Ռոբինսոնը գործել է միայնակ։

 

Լեհաստանի նախագահ Նավրոցկին ստորագրել է համաձայնագիր՝ երկիր ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու վերաբերյալ։

 

Դա իրականացվում է ռուս-բելառուսական «Զապադ-2025» զորավարժություններին և Լեհաստանում անօդաչու թռչող սարքի միջադեպին ի պատասխան։

Հնդկաստանի Ասամ նահանգում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ եղել։ Այս մասին հայտնում է այդ երկրի սեյսմոլոգիայի ազգային կենտրոնը։

Նշվում է, որ այն գրանցվել է տեղական ժամանակով 16։41-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Ուդալգուրի շրջանում։ Երկրաշարժի խորությունը կազմել է 5 կմ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի հյուսիսարևելյան այլ նահանգներում և հարևան Բութանում։

Զոհերի կամ վիրավորների մասին հաղորդումներ չեն ստացվել:

Այսօր օկուպացված Ստեփանակերտում Կարեն Ավանեսյանը (ծնված 1967 թվականին) փորձել է մոտենալ միջոցառման  անցկացման վայրին՝ «օգտագործելով  ինքնաձիգ, փամփուշտներ և նռնակներ»: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ ձերբակալվելուց հետո նա կրակ է բացել և երեք նռնակ նետել ոստիկանների վրա: Ավանեսյանը վիրավորվել է և ձերբակալվել պատասխան կրակից, վիրավորվել է նաև մեկ ոստիկան։

Ադրբեջանի դատախազության և Պետական ​​անվտանգության ծառայության հետ համատեղ հարուցվել է քրեական գործ։

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 38-ամյա Շիրակ Դ․-ն իր վարած «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը, արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 68 զոհվածների աճյուններ և 346 վիրավորներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան բազմաթիվ զոհեր, որտեղ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռևս չեն կարողացել հասնել։

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է սովի և թերսնման պատճառով մահվան 2 դեպք: Ըստ այդմ՝ սովից և թերսնումից մահվան դեպքերի թիվը հասել է 422-ի, նրանց թվում են 145 երեխաներ։

Ըստ հաղորդագրության՝  Իսրայելի զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 64 հազար 871-ի, իսկ վիրավորներինը՝ 164 հազար 610-ի։

Ֆոտո

Առաջարկվում է ՀՀ օրհներգի կատարման նոր կարգը սահմանել

Նեթանյահուն և Ռուբիոն Լացի պատի մոտ աղոթել են Թրամփի և Գազայի պատանդների համար

Անկարայում հազարավոր մարդիկ միացել են ընդդիմության հանրահավաքին

Մադրիդում մեկնարկել են ԱՄՆ-ի և Չինաստանի բարձր մակարդակի բանակցությունները

Կրեմլում մեկնաբանել են, թե որն է ամերիկացի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի սպանության պատճառը

Լեհաստանի նախագահը ստորագրել է համաձայնագիր՝ երկիր ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու վերաբերյալ

Հնդկաստանում ուժեղ երկրաշարժ է եղել

Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդը մոտեցել է միջացառման վայրին․ նա վիրավորվել է

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել

Գազայում մեկ օրվա ընթացքում 68 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 340-ը վիրավորվել

Լեհաստանում աճում է ռուսամետ տրամադրությունների ալիքը և թշնամանքը Ուկրաինայի նկատմամբ

Կրակե գունդ է թռչում Արգենտինայի երկնքում. տեսանյութ

Իսրայելը զգուշացրել է իր քաղաքացիներին՝ սոցցանցերում զինվորական ծառայության ապացույցներ չհրապարակել

Օկուպացված Ստեփանակերտում հայ տղամարդ է ձերբակալվել, իբր, ինքնաձիգով և նռնակներով միջոցառման վայրին մոտենալու համար

Ուկրաինայում գտնվող օտարերկրյա զորակազմը կդառնա Ռուսաստանի համար օրինական ռшզմական թիրախ. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա