Պեկինում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնակազմը մանրակրկիտ մաքրել է այն առարկաները, որոնց նա դիպել էր։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ սա անվտանգության միջոցառում է, որը նախատեսված է օտարերկրյա հետախուզական ծառայություններից պաշտպանվելու համար։
Չնայած Կիմի և Պուտինի միջև բարեկամության ակնհայտ դրսևորումներին, չորեքշաբթի օրը հրապարակված կադրերը ցույց են տալիս, թե որքան ծայրահեղ քայլերի է դիմում փակ պետությունը՝ թաքցնելու Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջական վիճակի մասին ցանկացած հնարավոր տվյալ։
Ինչպես փոխանցում է Առաջին լրատվականը, ճապոնական Nikkei թերթը, հղում անելով Հարավային Կորեայի և Ճապոնիայի հատուկ ծառայություններին, հայտնել է, որ Կիմ Չեն Ընը Պեկին է ժամանել իր հայտնի կանաչ գնացքով՝ իր հետ բերելով նաև անձնական զուգարան՝ առողջական խնդիրների հետքերը թաքցնելու նպատակով։ Այսպիսի միջոցառումները գործածվել են դեռևս նրա հոր՝ Կիմ Չեն Իրի օրոք։
Կրեմլի լրագրող Ալեքսանդր Յունաշևը Telegram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Կիմ Չեն Ընի երկու աշխատակիցները մանրակրկիտ մաքրում այն սենյակը, որտեղ ավելի քան երկու ժամ հանդիպել էին Կիմն ու Պուտինը։