Պաղեստինցիները փախչում են Գազայի հարավ. լուսանկարներ
Սեպտեմբերի 04, 2025

Պաղեստինցիները փախչում են Գազայի հարավ. լուսանկարներ

By Սեպտեմբերի 04, 2025 55

Իսրայելը պատրաստվում է Գազա քաղաքը վերցնել լիակատար վերահսկողության տակ՝ պատճառաբանելով, որ այնտեղ են գտնվում ՀԱՄԱՍ-ի գլխավոր բազաները։

Իսրայելի բանակի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ նախապատրաստվող գրոհը կարող է հանգեցնել միլիոնավոր պաղեստինցիների տեղահանման, որոնց համար Իսրայելը ծրագրում է ստեղծել նոր «մարդասիրական գոտի»:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ պաղեստինյան կիսաէքսկլավի մայրաքաղաք Գազայի և նրա շրջակայքի ամբողջ փաստացի բնակչությունը մեկ միլիոն է։

Վերջին օրերին պաղեստինցիների ակտիվ տեղաշարժ է նկատվում Գազայի հատվածի հյուսիսից (որտեղ գտնվում է Գազա քաղաքը) դեպի հարավ:

Որոշ տեղեկություններով` Գազայի հատվածի հյուսիսային շրջաններն արդեն մոտ 70 հազար մարդ է լքել։

Պաղեստինցիները հյուսիսային շրջաններից տեղափոխվում են հարավ - Sputnik Արմենիա 

Պաղեստինցիները հյուսիսային շրջաններից տեղափոխվում են հարավ

Հյուսիսից փախչող պաղեստինցիները - Sputnik Արմենիա 

Հյուսիսից փախչող պաղեստինցիները

Պաղեստինցիներից ոմանք տեղաշարժվում են հեծանիվներով - Sputnik Արմենիա 

Պաղեստինցիներից ոմանք տեղաշարժվում են հեծանիվներով

Իրերով բեռնված ավտոմեքենա - Sputnik Արմենիա 

Իրերով բեռնված ավտոմեքենա

Պաղեստինցիներից ոմանք տեղաշարժվում են ոտքով - Sputnik Արմենիա 

Պաղեստինցիներից ոմանք տեղաշարժվում են ոտքով

Для них Израиль планирует создать новую "гуманитарную зону" - Sputnik Արմենիա 

Для них Израиль планирует создать новую "гуманитарную зону"

Որոշ տեղեկություններով` Գազայի հատվածի հյուսիսային շրջաններն արդեն մոտ 70 հազար մարդ է լքել։ - Sputnik Արմենիա 

Որոշ տեղեկություններով` Գազայի հատվածի հյուսիսային շրջաններն արդեն մոտ 70 հազար մարդ է լքել։

Հարավ փախչող պաղեստինցիներ - Sputnik Արմենիա 

Հարավ փախչող պաղեստինցիներ

Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 04 Սեպտեմբերի 2025 20:29

Լրահոս