«Զանգեզուրի միջանցքը» եզակի ուղի կդառնա Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգիա մատակարարելու համար․ Ադրբեջանի էներգետիկայի նախարար
Սեպտեմբերի 04, 2025

«Զանգեզուրի միջանցքը» եզակի ուղի կդառնա Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգիա մատակարարելու համար․ Ադրբեջանի էներգետիկայի նախարար

By Սեպտեմբերի 04, 2025 11

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Կասպից ծովի տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից Նախիջևանի միջոցով Թուրքիա և համաշխարհային շուկաներ ածխաջրածինների և «կանաչ էներգիայի» մատակարարման եզակի ուղի։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվող ադրբեջանա-թուրքական չորրորդ էներգետիկ ֆորումում։

Նրա խոսքով՝ Իգդիր-Նախիջևան գազատարը, որը հսկայական տարածաշրջանի էներգետիկ քարտեզը կազմող նախագծերից մեկն է, նույնպես Ադրբեջանի և Թուրքիայի միասնական քաղաքական կամքի արդյունք էր։

«Իգդիր-Նախիջևան գազատարը ոչ միայն ապահովում է բնական գազի անմիջական մատակարարում Նախիջևանի և Թուրքիայի միջև ցամաքային գծով, այլև ստեղծում է հակադարձ հոսքի հնարավորություն՝ մեծացված հզորության շնորհիվ։ Այս գազատարը նոր դարպաս է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության համար, որը բացվում է Նախիջևանի միջով», - ասաց նա։ 

Շահբազովը շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքը», բացի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող անարգել երթուղի լինելուց, կամրապնդի հարաբերությունները Թուրքիայի և այլ թյուրքական պետությունների հետ էներգետիկ և հաղորդակցական ասպեկտներում, «մեր երկրները կդարձնի Միջին միջանցքի հիմնական կենտրոններից մեկը էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման ոլորտում»։

Նա հավելել է, որ Ալիևի խոսքով՝ առաջիկա տարիներին «Զանգեզուրի միջանցքը» կդառնա կարևոր օղակ ինչպես Միջին միջանցքում, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքում, կամրապնդի խաղաղությունն ու բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանում և օգուտ կբերի բոլոր հարևան երկրներին արևելքից մինչև արևմուտք, Ադրբեջանից հյուսիսից մինչև հարավ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սի Ծինփինը Պեկինում բանակցություններ է վարում Կիմ Չեն Ընի հետ

Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին

Զանգեզուրի միջանցքի անցկացումը ակնհայտորեն չի համապատասխանում Ռուսաստանի շահերին․ Զատուլին

Քննչական կոմիտեն հանձնարարել է միջազգային հետախուզում հայտարարել Դավիթ Փափազյանի նկատմամբ. «Հետք»

Կյանքից հեռացել է Ջորջիո Արմանին

Բեռլինում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, զոհերի թվում կան երեխաներ

Եվրոպական մի շարք երկրներ չեն ցանկանում զորքեր ուղարկել Ուկրաինա, քանի որ վախենում են Ռուսաստանից. NYT

Թրամփը տեսակոնֆերանս է անցկացնում Զելենսկու և ԵՄ առաջնորդների հետ

Պեկինի հարաբերություններն այլ երկրների հետ ուղղված չեն որևէ մեկի դեմ. Չինաստանի ԱԳՆ

Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի Նովոսյոլովկա բնակավայրը

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Մակրոն

«Զանգեզուրի միջանցքը» եզակի ուղի կդառնա Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգիա մատակարարելու համար․ Ադրբեջանի էներգետիկայի նախարար

Համացանցում խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ. խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր. ԲՏԱ նախարարություն

Տրանսպորտային կամ բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում. քաղաքապետարան