Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը ՌԴ քաղաքացիների համար ճամփորդելիս վիզայի պահանջի վերացման համար:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Չինաստանը սեպտեմբերի 15-ից մեկ տարի ժամկետով ռուսաստանցիների համար մտցնում է փորձնական առանց վիզայի ռեժիմ։ Գործնական կամ զբոսաշրջային նպատակներով, հարազատներին և ընկերներին այցելելու կամ փոխայցելությունների շրջանակներում ճանապարհորդելիս վիզա ստանալու կարիք չի լինի, եթե երկրում գտնվելու ժամկետը չի գերազանցում 30 օրը։