Պուտինը և Զելենսկին դեռ պատրաստ չեն հանդիպման. Թրամփ
Սեպտեմբերի 04, 2025

Պուտինը և Զելենսկին դեռ պատրաստ չեն հանդիպման. Թրամփ

By Սեպտեմբերի 04, 2025 12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնառու է մնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության հասնելուն՝ չնայած նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ անորոշությանը։ 

 

CBS News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ իր դիրքորոշումը և՛ իրատեսական է, և՛ լավատեսական։ Նա ասել է, որ հետևում է, թե ինչպես են երկու ղեկավարները հասցեագրում բանակցությունների հետ կապված հարցը։

«Ես հետևում եմ, ես տեսնում եմ։ Ես խոսել եմ նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ։ Ինչ-որ բան տեղի կունենա, բայց նրանք դեռ պատրաստ չեն։ Բայց ինչ-որ բան տեղի կունենա։ Մենք այդ գործն ավարտին կհասցնենք», – ասել է Թրամփը։ 

 

Նա նաև նշել է, որ նախկինում կարծում էր, թե ռուս-ուկրաինական հակամարտությունն իր համար ավելի հեշտ կլինի կանգնեցնել, քան իր միջոցով դադարեցված հակամարտություններից մի քանիսը, սակայն «դա, կարծես, մի փոքր ավելի դժվար է, քան մյուսները»։

ԱՄՆ նախագահը CBS News-ին նաև հայտնել է, որ դիվանագիտական բանակցություններից շատերին իր մոտեցումն այն է, որ հակամարտող երկրների առաջնորդները հանդիպեն և իրական ժամանակում հասնեն համաձայնության։ Սակայն, Թրամփի կարծիքով, երբեմն կարիք է լինում սպասելու։ 

Ավելի վաղ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել էր, որ հետևում էր Պեկինում Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նախագահներին, մինչ նրանք ներկա էին Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։ 

«Ես հասկանում եմ, թե ինչու էին նրանք դա անում։ Նրանք հույս ունեին, որ ես հետևում եմ, և ես հետևում էի։ Իմ հարաբերությունները նրանց բոլորի հետ շատ լավ են։ Մենք կպարզենք, թե որքան լավ են առաջիկա մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում», – ասել էր Թրամփը լրագրողներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պոլիտեխնիկական համալսարանի մասնաշենքի 4 հարկերը տրվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանին

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել թվային վարորդական վկայականները, պլաստիկը կարող են չունենալ

Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է․ Օվերչուկ

Google-ում և Youtube-ում համատարած խափանումներ են

Սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Թվային վարորդական վկայականի և տեխանձնագրի տարբերակն ընտրելու դեպքում պետական տուրքը կիսով չափ պակաս է․ ՆԳ նախարար

Լոռին ու Արմավիրը նոր մարզպետներ ունեն

ՌԴ-ն զգուշավոր լավատեսությամբ է նայում ՀՀ-Ադրբեջան նախաստորագրված խաղաղության պայմանագրին․ Օվերչուկ

Պուրտուգալիայի հետ խաղից առաջ հրապարակվել են ՀՀ ազգային հավաքականի մարզումների կադրերը

Ոստիկանությունը՝ Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության մասին

Ձերբակալվել է ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին

Պուտինը և Զելենսկին դեռ պատրաստ չեն հանդիպման. Թրամփ

Թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Նարեկ Մկրտչյանի եղբայրը

Փաշինյանը հանդիպում է անցկացնում Ճապոնիայի վարչապետի հետ