Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին
Սեպտեմբերի 04, 2025

Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին

By Սեպտեմբերի 04, 2025 10

Իրանն, ի պատասխան Ավստրալիայի «ոչ բարեկամական գործողությունների», համաչափ միջոցներ է ձեռնարկել՝ արտաքսելով այդ երկրի դեսպանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին։

Ավստրալիան Իսլամական Հանրապետությանը մեղադրել էր հակասեմականությանն աջակցելու մեջ և վտարել Իրանի դեսպանին։

«Դիվանագիտական ​​իրավունքին համապատասխան՝ Ավստրալիայի գործողություններին ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես իջեցրել է Ավստրալիայի դիվանագիտական ​​ներկայության մակարդակն Իրանում: Ավստրալիայի դեսպանը հեռացել է երկրից», – ասել է Բաղային։

Իրանցի դիվանագետն Ավստրալիայի գործողություններն  անվանել է անընդունելի:

«Մենք չենք ողջունում դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակի իջեցումը, քանի որ կարծում ենք, որ դրա համար ոչ մի պատճառ չի եղել: Դա էական ազդեցություն կունենա երկու երկրի միջև հարաբերությունների վրա», – հավելել է Բաղային։

Օգոստոսի 26-ին Ավստրալիան Իրանի դեսպանին հայտարարել է պերսոնա նոն գրատա և հայտնել, որ դադարեցնում է իր դեսպանատան աշխատանքն Իսլամական Հանրապետությունում՝ անվտանգության նկատառումներով: Կանբերայում նաև Թեհրանին մեղադրել են հակասեմականությանն աջակցելու մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ճապոնիայի վարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը

Եվրոպացի առաջնորդները զրուցել են Թրամփի հետ՝ Զելենսկու մասնակցությամբ գագաթնաժողովից հետո

Թրամփը Սպիտակ տանը ընթրիքի կհրավիրի բոլոր տեխնոլոգիական գործադիր տնօրեններին, բացի Մասկից. Associated Press

Հայաստան - Պորտուգալիա․ մինչև 3 տարեկանների մուտքն ազատ է

Սևանում ջրային մոտոցիկլ է շրջվել

Դատավորը որոշել է, որ Թրամփի վարչակազմն անօրինական կերպով է կրճատել Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Փարիզում հանդիպում է անցկացրել Զելենսկու հետ

Սկանդալ Պեկինում. համալսարանի ուսանողները խափանել են Ալիևի ելույթը. «Հակասովետականները տեղ չունեն այս սուրբ տոնին»

Պատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը․ Ճապոնիան նույնպես ներգրավված է այդ աշխատանքներում․ Զելենսկի

Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Լոնդոն

Մակրոնը հայտարարել է, որ 26 երկիր պատրաստ է մասնակցել Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելուն

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի թվաքանակը

Սի Ծինփինը Պեկինում բանակցություններ է վարում Կիմ Չեն Ընի հետ

Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին

Զանգեզուրի միջանցքի անցկացումը ակնհայտորեն չի համապատասխանում Ռուսաստանի շահերին․ Զատուլին