Պեկինի հարաբերություններն այլ երկրների հետ ուղղված չեն որևէ մեկի դեմ. Չինաստանի ԱԳՆ
Հոկտեմբերի 24, 2025

Պեկինի հարաբերություններն այլ երկրների հետ ուղղված չեն որևէ մեկի դեմ. Չինաստանի ԱԳՆ

By Սեպտեմբերի 04, 2025 78

Չինաստանը զարգացնում է հարաբերություններ բոլոր երկրների հետ, և դրանք ուղղված չեն երրորդ կողմերի դեմ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքն այն մասին, թե Չինաստանը, Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն դավեր են նյութում Միացյալ Նահանգների դեմ:

 

«Չինական կողմը հրավիրել է օտարերկրյա հյուրերին՝ մասնակցելու Չինաստանում  համապատասխան միջոցառումներին՝  նվիրված Ճապոնացի զավթիչների դեմ դիմադրության պատերազմում և Համաշխարհային հակաֆաշիստական ​​պատերազմում չինացի ժողովրդի հաղթանակի 80-րդ տարեդարձին, որպեսզի խաղաղասեր երկրների և ժողովուրդների հետ միասին հիշեն պատմությունը, հիշեն նախնիներին, թանկ գնահատեն խաղաղությունը և կերտեն ապագան:

Չինաստանի կողմից որևէ երկրի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ կողմերի դեմ», – դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:Ավելի վաղ Թրամփը, մեկնաբանելով Պեկինի զորահանդեսը, ՉԺՀ նախագահին խնդրել էր ողջույններ փոխանցել Պուտինին և Կիմ Չեն Ընին։

«Խնդրում եմ, իմ ամենաջերմ մաղթանքները փոխանցեք Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք դավեր եք նյութում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», – գրել էր նա Truth Social-ում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մակրոնը հայտնել է Իրաք այցելելու մտադրության մասին

ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ կատարել է Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի առաջին փուլի պայմանները

Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար ԵՄ կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 5.5 մլն եվրո

Լոնդոնում ընթանում է Սթարմեր-Զելենսկի հանդիպումը

Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան

Գերմանիան դիվանագիտական նոտա է հղել Չինաստանին

ՌԴ-ում տարեկան գնաճը կնվազի

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման մտադրության մասին

Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկումը

Մոսկվայի մարզում ԱԹՍ-ն մտել է 14-րդ հարկում գտնվող բնակարան. կան վիրավորներ

Արևմտյան ափի անեքսիան կվտանգի Գազայի խաղաղության գործընթացը. Ռուբիո

Նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին Հարավային Կովկասում նորմայից ցածր տեղումներ են կանխատեսվում

Ռուսաստանում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Կիևի ուղղությամբ՝ ի պատասխան Ուկրաինայի հարձակումներին

Հարուստ ընտանիքը պատրաստ է վճարել ուսուցչին 180,000 ֆունտ ստեռլինգ, որպեսզի նա օգնի իրենց մեկ տարեկան որդուն դառնալ «անգլիացի ջենտլմեն»

Թրամփը պատրստվում է առևանգել Վենեսուելայի նախագահ Մադուրոյին․ FT