Ի՞նչ անել զինկոմիսարիատից SMS ստանալու դեպքում. փոխնախարարը` նոր համակարգի մասին
Սեպտեմբերի 05, 2025

Ի՞նչ անել զինկոմիսարիատից SMS ստանալու դեպքում. փոխնախարարը` նոր համակարգի մասին

By Սեպտեմբերի 05, 2025 24

Վարժական հավաքների հաջորդ զորակոչից՝ հոկտեմբերից, զինապարտ քաղաքացիների բոլոր ծանուցումները կլինեն էլեկտրոնային։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ քաղաքացին կծանուցվի անձնական պաշտոնական էլեկտրոնային փոստով։

«Բոլոր քաղաքացիները, որոնք ունեն հանրային ծառայության համարանիշ և ID քարտեր, ունեն պաշտոնական էլեկտրոնային փոստ, ծանուցումներին կարող են ծանոթանալ «Ազդարար» կայքի միջոցով։ Այսինքն՝ իրենց ID-ով նույնականացնելով` կարող են ստանալ ծանուցումը։ Կարող է հարց առաջանալ, թե քաղաքացին ինչպես կարող է տեղեկանալ, որ իր անհատական պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ ունի։

Զինկոմիսարիատում առկա հեռախոսահամարին կուղարկվի համապատասխան հաղորդագրություն, որ ունեք ծանուցում, սակայն ծանուցման բովանդակությունը կարող եք իմանալ փոստով»,– ասաց Սարգսյանը։

Եթե քաղաքացին 5 օրվա ընթացքում չի ծանոթանում իր ծանուցմանը, ապա ինքնաշխատ ձևով այդ ծանուցումն ուղարկվում է հաշվառման վայր։ Փոխնախարարը հիշեցրեց օրենսդրական պահանջը, որ քաղաքացին իր բնակության վայրը փոխելու դեպքում պարտավոր է բնակչության պետական ռեգիստրում տեղեկացնել, թե որտեղ է հաշվառվել։

«Համոզված եմ, որ այս համակարգի ներդրման միջոցով 98 տոկոս դեպքում հնարավոր չէ, որ քաղաքացին չիմանա, որ պետության կողմից ունի ծանուցում ու պետք է դիմի զինկոմիսարիատ»,– ասաց փոխնախարարը։

Նա անդրադարձավ նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է խստացնել վարժական հավաքից խուսափել համար նախատեսված պատասխանատվությունը, և հստակեցվում են ռազմական ոստիկանության լիազորությունները։

«Նախկինում հոդվածը պարզապես նշում էր «վարժական հավաքից խուսափելը», իսկ այժմ ավելացվել են կոնկրետ ձևեր՝ զինվորական կոմիսարիատ չներկայանալը, առողջական հետազոտություն չանցնելը կամ որևէ այլ եղանակով խուսափելը»,– ներկայացրեց Սարգսյանը։

Օրենսդրական փոփոխությամբ ավելի խիստ պատիժ է սահմանվում` 2-5 տարի ազատազրկում, այն քաղաքացիների համար, որոնք իրենց մարմնական վնասվածք պատճառելով, հիվանդություն կեղծելով, փաստաթղթեր կեղծելով կամ այլ խաբեությամբ կփորձեն խուսափել վարժական հավաքներից։ Ինչպես նաև գործող օրենքում ռազմական ոստիկանության խնդիրն էր «կանխել, նախականխել և խափանել» հանցագործությունները, փոփոխությունները հնարավորություն են տալիս նրանց նաև «հայտնաբերել և բացահայտել» այդ հանցագործությունները։ Գործող օրենքով նախատեսված էր տուգանք ամսական եկամտի 20-ապատիկի չափով, այժմ այն կտատանվի 15-ից մինչև 30-ապատիկի չափով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանը կարող է Ուկրաինային ոչ միայն կործանիչներ, այլև ռումբեր և ականանետներ փոխանցել. The War Zone

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի դժգոհությանը

Զանգվածային կադրային փոփոխություններ ոստիկանության համակարգում

Խոլերայի համաճարակն ընդգրկել է Եմենի տարածքի 96 տոկոսը. ԶԼՄ

Ինչպե՞ս Սնուփ Դոգը փոխարինվեց Ջենիֆեր Լոպեսով. ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը

Ադրբեջան և Հայաստան. Ո՞վ է վերահսկելու խաղաղությունը. Deutsche Welle

Ռուսաստանն ու Չինաստանը փոխում են համաշխարհային գազի շուկան՝ առանց պայմանագրեր կնքելու

Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է մրցութային խորհրդի անդամ

Այսուհետ աշխատանքից կազատեն գործընկերների հետ սիրախաղի համար

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, որ Բաքվի՝ ՇՀԿ-ին անդամակցությունն արգելափակել է ոչ միայն Հնդկաստանը, այլև ՌԴ-ն

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Մարկովո գյուղը

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանին

ՀՀ-ի և Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հարցը չի քննարկվել ժամանակի սղության պատճառով. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանն ու Ռուսաստանը հայտնվել են Չինաստանի ազդեցության գոտում. Թրամփ