ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեծարանքով ընդունել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին Ալյասկայում: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների։
Ըստ հեռուստաալիքի՝ ակնկալվում է, որ Թրամփը մեծարանքով կդիմավորի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա օգոստոսի 15-ին ժամանի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազա։