Ադրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. Ալիև
Հոկտեմբերի 16, 2025

Ադրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. Ալիև

By Օգոստոսի 15, 2025 86

Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ամերիկյան Fox News հեռուստաալիքին՝  խոսելով նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների և 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության 8243 չվերթի ինքնաթիռի կործանման մասին:

Նա նշել է, որ Ադրբեջանը սա չի համարում դիտավորյալ հարձակում:

«Մեր միակ պահանջը խոցման փաստի ճանաչումն էր, հանցագործության մեղավորների պատժումը և փոխհատուցման լրիվ վճարումը», - հավելել է Ալիևը:

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Embraer 190 ինքնաթիռը 2024-ի դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտակայքում: Ընկերությունը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Նրանցից 32-ն է ողջմնացել:

Ալիևը հայտարարել է, որ ինքնաթիռը վնասվել է Գրոզնի քաղաքի մոտակայքում արտաքին հարվածից, ինչը հանգեցրել է կառավարման կորստի: Հուլիսին նա ասել էր, որ Ադրբեջանը պատրաստում է փաստաթղթեր՝ միջազգային դատարաններ ներկայացնելու Ռուսաստանի դեմ՝ կապված ավիավթարի հետ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին զանգահարել էր Ալիևին և ներողություն խնդրել այն բանի համար, որ «ինքնաթիռի հետ կապված ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում»։ Նա պարզաբանել է, որ այդ պահին Չեչնիայում հետ էր մղվում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը, և աշխատում էր ՀՕՊ համակարգը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից

Երբ Եվրոպայի մնացած մասը քննարկում է աշխատանքային ժամերը կրճատելու հարցը, Հունաստանում այն ավելացնում են

Մենք, անկասկած, կհասնենք այս պшտերшզմի բոլոր նպատակներին․ Նեթանյահու

Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Հունաստանն ընդունել է աշխատանքային ժամերը երկարաձգող օրինագիծը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել. Կրեմլ

Սիրիայում ՌԴ ռազմակայանների թեման եղել է Պուտինի և աշ-Շարաայի հանդիպման օրակարգում. Պեսկով

Թբիլիսում տուգանել են ԵԱՀԿ գործող նախագահին

Թրամփը կարող է Հարավային Կորեա այցելել հոկտեմբերի 29-30-ը

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են տեղակայվել Գազայում