Իսրայելում հավանություն են տվել պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի կառուցմանը
Հոկտեմբերի 16, 2025

Իսրայելում հավանություն են տվել պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի կառուցմանը

By Օգոստոսի 14, 2025 77

Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հավանություն է տվել Հորդանան գետի Արևմտյան ափին նոր իսրայելական բնակավայրերի կառուցմանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ֆինանսների նախարարը հայտարարել է Մաալե Ադումիմի մերձակայքում 3401 և հարևան շրջանում ևս 3515 նոր բնակարան կառուցելու մասին՝ վերսկսելով երկար ժամանակ արգելափակված E1 նախագիծը, որը քննադատները դիտարկում են որպես ռազմավարական արգելք ապագա պաղեստինյան պետության ստեղծման համար», – նշում է Ynet պորտալը։

Հրապարակման մեջ ասվում է, որ «այս քայլն ազդարարում է Արևմտյան ափին Իսրայելի փաստացի ինքնիշխանության ձգտելու մասին»։

E1 նախագիծը շուրջ 12 քառակուսի կիլոմետր տարածք է, որն ընկած է Երուսաղեմի արևելյան մասի և Հորդանան գետի Արևմտյան ափի արաբական Էլ Էզարիա քաղաքի միջև։

Նախագծի նպատակը բնակավայրի կառուցումն է, որը կմիացնի իսրայելական Մաալե Ադումիմի և Երուսաղեմ բնակավայրերը՝ այդպիսով ընդլայնելով Իսրայելի տարածքը Արևելյան Երուսաղեմի շուրջ։

Միջազգային հանրությունը նախագիծը խոչընդոտ է համարում խաղաղության գործընթացի և պաղեստինյան պետության ստեղծման ճանապարհին։

E1 նախագիծը փաստացի սառեցված էր 2010-ական թվականների սկզբից։ 2010 թ. Իսրայելը հայտարարել էր այդ շրջանում շինարարական պլանների մասին, ինչը լուրջ միջազգային արձագանք էր առաջացրել, որի հետևանքով շինարարությունը կասեցվել էր։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից

Երբ Եվրոպայի մնացած մասը քննարկում է աշխատանքային ժամերը կրճատելու հարցը, Հունաստանում այն ավելացնում են

Մենք, անկասկած, կհասնենք այս պшտերшզմի բոլոր նպատակներին․ Նեթանյահու

Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Հունաստանն ընդունել է աշխատանքային ժամերը երկարաձգող օրինագիծը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել. Կրեմլ

Սիրիայում ՌԴ ռազմակայանների թեման եղել է Պուտինի և աշ-Շարաայի հանդիպման օրակարգում. Պեսկով

Թբիլիսում տուգանել են ԵԱՀԿ գործող նախագահին

Թրամփը կարող է Հարավային Կորեա այցելել հոկտեմբերի 29-30-ը

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են տեղակայվել Գազայում