Netflix-ը հրապարակել է «Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի դիտումների վիճակագրությունը։ Առաջին չորս սերիաները հասանելի են առցանց օգոստոսի 6-ից։
Ուենսդեյ Ադամսի, նրա կյանքի և ընտանիքի մասին պատմող սերիալի շարունակությունը պրեմիերայից հինգ օր անց դիտել է 50 միլիոն մարդ։ Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանը թողարկվել էր 2022 թվականի աշնանը։
Ջեննա Օրտեգան մարմնավորում է գլխավոր հերոսուհուն։ Մի քանի սերիաների ռեժիսորն է Թիմ Բյորթոնը։ Մնացած սերիաները Netflix-ում հասանելի կլինեն սեպտեմբերի 3-ից։