Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա, IRNA-ին ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Մենք գնահատում ենք այս հարաբերությունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, և մենք պետք է դրանք ավելի ամուր և հաստատուն փոխանցենք ապագա սերունդներին։ Սա է իմ կառավարության համոզմունքն ու ուղերձը»,- նշել է Կոստանյանը։