Առանձին շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն
Օգոստոսի 14, 2025

Առանձին շրջաններում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն

By Օգոստոսի 14, 2025 15

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք կբերվի ռազմավարական հարձակողական սպառազինությունների շուրջ. Պուտին

Իրանի հետ կապերը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա գործարքի առարկա

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին

Սիրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Պուտինը Թրամփի հետ հանդիպումից առաջ խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն եռանդուն և անկեղծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. Պուտին

Զելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները

«Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է»․ ՀՀ ՆԳՆ

Իսրայելում հավանություն են տվել պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի կառուցմանը

Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները

Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպմանը մասնակցող ռուսական պատվիրակության կազմը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացման գործընթացին. Եվրոպական խորհրդի նախագահ

Բարձր կատարողական ցուցաբերած դպրոցներին կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ տարեկան մինչև 10 մլն դրամի չափով. Ժաննա Անդրեասյան

Քանի մենք ենք իշխանության, ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ ՔՊ պատգամավոր

Պուտին-Թրամփ հանդիպումը կսկսվի ժամը 23:30-ին. ուկրաինական ճգնաժամի կարգավորումից բացի կշոշափվեն այլ թեմաներ