Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք դիտարկում ենք այդ հարցը։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Եթե Հայաստանը կարծում է, որ ինչ-որ բան իրենց համար լավ է, ապա մենք, իհարկե, կաջակցենք նրանց»,- լրագրողներին ասել է Օվերչուկը՝ պատասխանելով «Թրամփի երթուղու» իրականացման մասին հարցին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Հարավային Կովկասում այն խաղաղ գործընթացներին, որոնք լիովին համապատասխանում են նրա շահերին:
«Իհարկե, այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ակնհայտորեն կարող են ձեռք բերվել՝ առաջանում են որոշ նյուանսներ, որոնք մենք պետք է ճշտենք հայկական և ադրբեջանական կողմերի հետ միասին», - հավելել Է Օվերչուկը:
Ավելի վաղ Հայաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել իրականացնել «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ծրագիրը, որը նախատեսում է Զանգեզուրի միջանցքի ստեղծումը՝ 40 կիլոմետրանոց հատված, որը Հարավային Հայաստանի միջոցով կապում է Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ։