BMW-ն նոր ֆլագմանային ամենագնաց է պատրաստում թողարկման, որը կդառնա Mercedes-Benz G-Class-ի և Land Rover Defender-ի մրցակիցը: Նոր յոթ տեղանոցը, որը կարտադրվի X5, X6 և X7-ի հետ միասին BMW-ի Սպարտանբուրգի գործարանում ԱՄՆ-ում 2029 թվականից, կլինի 1937 թվականից ի վեր ընկերության առաջին մոդելը, որը նախատեսված է լուրջ արտաճանապարհային երթևեկության համար, գրում է Autocar-ը:
Ի տարբերություն X5-ի արտաճանապարհային տարբերակի, նոր մոդելը, որը կրում է G74 կոդային անվանումը, մտահղացվել է որպես փորձ՝ մուտք գործելու շքեղ ամենագնացների շուկա, որտեղ գերիշխում են Defender-ը և G-Class-ը:
Ընկերության ղեկավարությունը Autocar կայքին հայտնել է, որ G-Class-ի ապագա մրցակցի վրա աշխատանքներն ամբողջ թափով առաջ են ընթանում:
Նույն բարձրաստիճան աղբյուրը հայտնել է նաև, որ BMW-ն «ուշադիր ուսումնասիրում է երկարացված դիապազոնով շարժիչային համակարգ ներդնելու հնարավորությունը», նկատի ունենալով X5, X6 և X7-ի համար մշակվող նմանատիպ մշակումները: Դա G74-ի համար բացում է առաջադեմ հիբրիդային կոնֆիգուրացիայի հնարավորություն, որն օգտագործում է այրման շարժիչը միայն որպես գեներատոր՝ առանձին էլեկտրական շարժիչներին էներգիա մատակարարելու համար։