ԱՄՆ-ն եռանդուն և անկեղծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. Պուտին
Հոկտեմբերի 14, 2025

ԱՄՆ-ն եռանդուն և անկեղծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. Պուտին

By Օգոստոսի 14, 2025 85

ԱՄՆ վարչակազմը բավականին եռանդուն և անկեղծ ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման համար: Այս մասին Կրեմլում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստմանը նվիրված խորհրդակցությունում:

«Ձեզ խնդրեցի այսօր հավաքվել՝ պատմելու համար, թե որ փուլում ենք գտնվում ԱՄՆ այսօրվա վարչակազմի հետ, որն, ինչպես բոլորին լավ հայտնի է, իմ կարծիքով, գործադրում է բավականին եռանդուն և անկեղծ ջանքեր՝ մարտական գործողությունների դադարեցման, ճգնաժամի դադարեցման և այնպիսի համաձայնությունների հասնելու համար, որոնք հետաքրքրություն են ներկայացնում այդ հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի համար, որպեսզի ստեղծվեն խաղաղության երկարաժամկետ պայմաններ թե՛ մեր երկրների միջև, թե՛ Եվրոպայում և թե՛ ամբողջ աշխարհում», – Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ ցանկանում է հանդիպման մասնակիցներին տեղեկացնել, թե ինչպես է ընթանում ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցային գործընթացը, ինչպես նաև պատմել Ուկրաինայի պատվիրակության հետ երկկողմ ձևաչափով բանակցությունների ընթացքի մասին:

«Այսպես թե այնպես, ներկաներից շատերն, անշուշտ, գիտեն ընդհանուր գծերի մասին, բայց ես ավելի մանրամասն կպատմեմ», – նշել է Պուտինը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը, բանակն ստանձնել է երկրի կառավարումը

«Ոչ մի Tomahawk չի լուծի ուկրաինական հակամարտությունը». Լուկաշենկո

«էն մյուս տղան» Էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Ալիևի ու Նեթանյահուի հետ․ Լևոն Զուրաբյան

Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին