Քանի մենք ենք իշխանության, ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ ՔՊ պատգամավոր
Օգոստոսի 14, 2025

Քանի մենք ենք իշխանության, ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ ՔՊ պատգամավոր

By Օգոստոսի 14, 2025 18

Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե կլինեն անհատներ, որ կկարծեն կամ կուզեն վերադառնալ Ադրբեջան՝ բնականաբար առանձին կերպով կարող են փորձել։ Բայց մենք իրատեսական չենք համարում ԼՂ բնակիչների վերադարձը Ադրբեջան: Այս մասին հայտարարել է  ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Որովհետև չկան որևէ միջազգային մեխանզիմներ, չկան որևէ երաշխքիներ»,- ասել է Ջուլհալակյանը:

«Նման խոստում տվողները պետք է ազնվորեն ասեն, որ դա կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի դրոշի ներքո։ Եթե անգամ վերադառնան, վերադառնալու են որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ։ Հայաստանի Հանրապետությունը առանց այն էլ իրեն չափից դուրս շատ հարվածի տակ է դրել Լեռնային Ղարաբաղի ողջ բանակցային գործընթացում։ Եվ դրա պատճառով է եղել նաև, որ մենք վերջում հասել ենք այնտեղ, որ մեր սուվերեն տարածքն է հարձակման ենթարկվել։ Մենք այլևս ոչ մեզ էինք կարողանում պաշտպանել, ոչ առավել ևս՝ Լեռնային Ղարաբաղին: Քանի մենք ենք իշխանության ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու»,- ասել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք կբերվի ռազմավարական հարձակողական սպառազինությունների շուրջ. Պուտին

Իրանի հետ կապերը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա գործարքի առարկա

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին

Սիրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Պուտինը Թրամփի հետ հանդիպումից առաջ խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն եռանդուն և անկեղծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. Պուտին

Զելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները

«Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է»․ ՀՀ ՆԳՆ

Իսրայելում հավանություն են տվել պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի կառուցմանը

Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները

Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպմանը մասնակցող ռուսական պատվիրակության կազմը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացման գործընթացին. Եվրոպական խորհրդի նախագահ

Բարձր կատարողական ցուցաբերած դպրոցներին կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ տարեկան մինչև 10 մլն դրամի չափով. Ժաննա Անդրեասյան

Քանի մենք ենք իշխանության, ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ ՔՊ պատգամավոր

Պուտին-Թրամփ հանդիպումը կսկսվի ժամը 23:30-ին. ուկրաինական ճգնաժամի կարգավորումից բացի կշոշափվեն այլ թեմաներ