Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել
Օգոստոսի 14, 2025

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

By Օգոստոսի 14, 2025 13

Տավուշում ձերբակալությունների շարք է սկսվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Տավուշի հաշվառման-քննական բաժնի պետը։

«Քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին»,– նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս