Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը
Օգոստոսի 15, 2025

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

By Օգոստոսի 14, 2025 13

Ընտրություններից առաջ ընդդիմության միավորումը միֆ է, որը երբեք չի եղել և հիմա էլ հազիվ թե լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով ՀԷՑ–ի սեփականատեր, «Տաշիր խմբի» նախագահ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանն ու դրա շուրջ հնարավոր ներքաղաքական զարգացումներին։

Կարապետյանը օգոստոսի 13-ին կալանավայրից բաց նամակ է հրապարակել` հայտնելով, որ շուտով հանրությանը կներկայացնեն «Մեր ձևով» շարժումը, և կձևավորվի մի ուժ, որի կարիքն ունեն բոլորը։

«Եթե անգամ լինեն երկու նույն գաղափարաքաղաքական ուղղության կրող քաղաքական ուժեր կամ առաջնորդներ, նրանց միավորման հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ մեր երկրում շատ մեծ է անհատի դերը։ Քաղաքական ուժերը, որպես կանոն, ընկալվում են իբրև մարդ–կուսակցություններ։ Այնպես որ այդ հարցը բարձրացնելը իզուր է, միավորում չի լինելու, որովհետև իշխանության աթոռների թիվը սահմանափակ է, և ոչ ոք չի ուզելու այն ուրիշի հետ կիսել»,– ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` անկախ անհատի անձնական դիրքորոշումներից, պետք է հաշվի առնել նաև մեր տարածաշրջանում արտաքին քաղաքական ճնշումների հզորությունը, հետևաբար ինչպես գործող, այնպես էլ նոր ստեղծվող և իշխանության ձգտող քաղաքական ուժը նաև այս ազդեցություններին է ենթարկվելու։

«Դժվար եմ պատկերացնում, իհարկե, որ Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը լինի արևմտամետ կողմնորոշման, բայց քանի որ հայտարարության մեջ կետ չկա արտաքին կողմնորոշման մասին, տեսականորեն առայժմ չբացառենք։ Բայց ենթադրում եմ, որ այնուամենայնիվ, նոր ուժը ռուսական կողմնորոշման կլինի։ ՀՀ–ում կան ռուսական կողմնորոշման ուժեր, կան ուժեր, որոնք ընկալվում են որպես այդպիսին։ Այս պահին դժվար է ասել, թե նրանց կողմից նոր ուժի նկատմամբ վերաբերմունքն ինչպիսին կլինի։ Ենթադրում եմ, որ ավելի շատ մրցակցային կլինի։ Բնական է` արևմտամետ ուժերը խիստ քննադատության կենթարկեն նոր ուժը։ ՔՊ–ն ու նրա աջակից ուժերը, բնականաբար, ջախջախիչ հարվածներ կհասցնեն այս ուժին»,– կանխատեսեց քաղտեխնոլոգը։

Նա ընդգծեց` ցանկացած դեպքում ՀՀ–ում գործող քաղաքական ուժերը նոր ուժին դիտարկելու են որպես մրցակից և բացահայտ, թե ոչ բացահայտ, պայքարելու են դրա դեմ։

«Կարևոր է, թե Սամվել Կարապետյանն ու իր քաղաքական ուժը ինչպես կդիմադրեն այդ բացահայտ կամ «տակից» հասցվող հարվածներին, ինչ ռազմավարություն ու PR տեխնոլոգիաներ կկիրառեն դրանց դեմ։ Եթե իրեն դրսևորի որպես մեծամիտ ուժ, որը ոչ մեկին հաշվի չի առնում, թշնամիներն ավելի շատ կլինեն։ Եթե դաշնակցային հարաբերությունների դաշտ մտնի, այդ դեպքում իրավիճակն այլ կլինի»,– ասաց մասնագետը։

Բացի այդ, Կարապետյանի ազդարարած նոր քաղաքական ուժի ստեղծման համար, Բադալյանի համոզմամբ, լուրջ խոչընդոտ կարող է դառնալ, նրա` անազատության մեջ գտնվելու հանգամանքն ու մեղադրյալի կարգավիճակը։ Հատկապես որ հայտարարությունից պարզ չէ, թե ինքը` Սամվել Կարապետյանն այդ նոր քաղաքական ուժում ինչ դերակատարություն է ունենալու` կուսակցության ղեկավարի՞, թե՞ աջակցողի։

«Եթե կուսակցության նախագահ է, դա մի էլեկտորալ բազա է ենթադրում, եթե աջակցող է, մեկ այլ։ Նույնը նաև արտաքին քաղաքական կողմնորոշմանն է վերաբերում։ Եթե ռուսական կողմնորոշման է լինելու, դա մի էլեկտորալ բազա է ենթադրում։ Այսինքն` կախված մի շարք պարամետրերից, էլեկտորալ բազայի տոկոսները տարբեր կարող են լինել»,– նշեց Բադալյանը։

Քաղտեխնոլոգը չշրջանցեց նաև Կարապետյանի` գործարար լինելու հանգամանքը` հիշեցնելով, որ հայաստանյան փորձը վկայում է` գործարար գործիչները, որպես կանոն, իրենց կուսակցությունները դիտարկում են իբրև սեփական ՍՊԸ–ներ` դրանցում չընդգրկելով քաղաքական անկախ մտածողությամբ անհատների։ Բացի այդ, նման կուսակցությունների շուրջ հավաքվում են հեշտ գումար վաստակելու սիրահարները և սկսում են «կլպելու» քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է 2026թ–ի հերթական ընտրություններին, քաղտեխնոլոգը համարում է, որ ժամանակահատվածը միանգամայն բավարար է ընտրություններին պատրաստվելու ու քաղաքական հայտ ներկայացնելու համար, եթե, իհարկե, քաղաքական ուժը ստեղծվի տարածված հայտարարությունից ոչ շատ ուշ` լավագույնը` 1 ամսվա ընթացքում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նախատեսվում է ՀՀ-ում գրանցել ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. Վահան Կոստանյան

ԱՄՆ-ն գաղտնազերծել է 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի շինծու միջամտության մասին նոր նամակներ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի պատերազմի շուրջ վերջին իրադարձությունները

Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք, ռազմական տեխնիկա և լոգիստիկ աջակցություն

Սատանովսկին գնահատել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հավանականությունը

Պուտինն Ալյասկա մեկնելու ճանապարհին տարածաշրջանային շրջագայություն կկատարի

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ

Ընդդիմությունը չի միավորվի. ի՞նչ խնդիրների կբախվի Կարապետյանի «Մեր ձևով» քաղաքական ուժը

Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով

Հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները

Ոսկե դարի առանձնատները վերադառնում են Մանհեթեն. «Երկու աշխարհներից լավագույնը»

Ռուսաստանը կերկարացնի բենզինի արտահանման արգելքը մինչև սեպտեմբեր

Տավուշում 15 ոստիկան է ձերբակալվել

Թրամփը կողմ է, որ կինը՝ Մելանյան, 1 մլրդ դոլարի հայց ներկայացնի ընդդեմ Հանթեր Բայդենի

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել