Սկսվել է ֆուտբոլի 2026 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերի օնլայն վաճառքը tickets.ffa.am-ում։
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը,- հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Արևելյան տրիբունա՝ 5,000- 14,000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 14,000 - 20,000 դրամ
Հարավային տրիբունա՝ 1,000 - 4,000 դրամ
Հյուսիսային տրիբունա՝ 1,000 - 4,000 դրամ
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։