Ռուսաստանը խափանել է Ուկրաինայի հրթիռային ծրագիրը. ԱԴԾ
Հոկտեմբերի 14, 2025

Ռուսաստանը խափանել է Ուկրաինայի հրթիռային ծրագիրը. ԱԴԾ

By Օգոստոսի 14, 2025 80

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) և զինված ուժերի համատեղ ջանքերով խափանվել են Ուկրաինայի՝ «Սապսան» բալիստիկ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր արտադրելու ծրագրերը։ Այս մասին ասվում է ԱԴԾ-ի հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն, Ռուսաստանի Դաշնության Պն–ի հետ համագործակցությամբ, համատեղ հատուկ գործողության արդյունքում թիրախային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին, որոնք մասնակցում են օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի ստեղծմանը», - հաղորդում է գերատեսչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինան պլանավորել էր հրթիռներն օգտագործել Ռուսաստանի խորքերին հարվածելու համար։

«Ուկրաինան գաղտնի մշակել է սեփական հրթիռային ծրագիրը՝ օգտագործելով ԽՍՀՄ-ից մնացած տեխնոլոգիաներն ու պաշարները: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների թողտվությամբ Ուկրաինան պլանավորում էր «Սապսան» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերն օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքին հարվածելու համար: Սակայն Ռուսաստանի ԱԴԾ-ի և զինված ուժերի համատեղ ջանքերի շնորհիվ ուկրաինական հրթիռային ծրագրի մշակման ծրագրերը խափանվել են», - ընդգծվում է ԱԴԾ հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025 09:50

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը, բանակն ստանձնել է երկրի կառավարումը

«Ոչ մի Tomahawk չի լուծի ուկրաինական հակամարտությունը». Լուկաշենկո

«էն մյուս տղան» Էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Ալիևի ու Նեթանյահուի հետ․ Լևոն Զուրաբյան

Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին