Թրամփը Ստոլտենբերգի հետ քննարկել է խաղաղության Նոբելյան մրցանակը. Dagens Naeringsliv
Հոկտեմբերի 24, 2025

Թրամփը Ստոլտենբերգի հետ քննարկել է խաղաղության Նոբելյան մրցանակը. Dagens Naeringsliv

By Օգոստոսի 14, 2025 84

Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ ամիս զանգահարել է Նորվեգիայի ֆինանսների նախարարին՝ առևտրային սակագների քննարկման համար, նա հարցրել է նաև խաղաղության Նոբելյան մրցանակի մասին, գրում է նորվեգական Dagens Naeringsliv բիզնես պարբերականը։ 

Մի քանի երկրներ, դրանց թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը, Պակիստանը և Կամբոջան, առաջադրել են Թրամփին՝ խաղաղության համաձայնագրերի կամ հրադադարի միջնորդի դերի համար, և նա հայտարարել է, որ արժանի է այդ մրցանակին, որը Նորվեգիան շնորհել է ԱՄՆ չորս նախորդ նախագահներին։ 

«Ասես ամպրոպ լիներ՝ անամպ երկնքում, երբ Դոնալդ Թրամփը զանգահարել է այդ պահին Օսլոյի փողոցով քայլող երկրի ֆինանսների նախարար Յենս Ստոլտենբերգին,- գրում է Dagens Naeringsliv-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին: -Նա ուզում էր խաղաղության Նոբելյան մրցանակ ստանար և քննարկեր սակագները»։ 

Ամեն տարի առաջադրվում են հարյուրավոր թեկնածուներ, իսկ դափնեկիրներին ընտրում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն, որի հինգ անդամներին նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը՝ ըստ 19-րդ դարի շվեդ արդյունաբերող Ալֆրեդ Նոբելի կտակի։ Մրցանակները կհայտարարվեն Օսլոյում հոկտեմբերին։ 

Նորվեգական պարբերականը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը բարձրացնում է մրցանակը ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ։ Ըստ պարբերականի՝ Ստոլտենբերգն ասել է, որ հեռախոսազրույցի նպատակն էր քննարկել առևտրային սակագները և տնտեսական համագործակցությունը՝ նախքան Թրամփի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Ստյորեի հեռախոսազրույցը։ 

Պատասխանելով հարցին, թե արդյոք Թրամփին քննարկվել է Նոբելյան մրցանակի թեման, Ստոլտենբերգը պատասխանել է. «Ես չեմ խորանա հեռախոսազրույցի բովանդակության մեջ»։

Ստոլտենբերգը նշել է, որ հեռախոսազրույցին մասնակցել են Սպիտակ տան մի քանի պաշտոնյաներ, նրանց թվում՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։ Հուլիսի 31-ին Սպիտակ տունը հայտարարել է Նորվեգիայից ներմուծման վրա 15 տոկոս սակագնի սահմանման մասին, նույնը, ինչ Եվրամիությունում։ Ստոլտենբերգը չորեքշաբթի հայտարարել է, որ Նորվեգիան և Միացյալ Նահանգները դեռևս բանակցություններ են վարում սակագների շուրջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրապարակվել են կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները

Ռուսաստանում արգելափակել են Telegram-ը և WhatsApp-ը

Նեթանյահուն դադարեցրեց պատերազմը Գազայում, քանի որ աշխարհը պատրաստվում էր կասեցնել նրան. Թրամփ

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Բելգիան պահանջել է, որ ԵՄ-ն կիսի ռուսական ակտիվների հետ կապված ռիսկերը

Ղազախստանն անօդաչուի պայթյունից հետո խստացնում է օդային տարածքի վերահսկողությունը

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառելի էր համաներումը, սակայն դատավորը կալանք կիրառեց․ փաստաբան

ՀՀԿ–ն խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը. Հայտարարություն

Մարկո Ռուբիոն Թել Ավիվ է ժամանել երկօրյա այցով․ քննարկվելու է Թրամփի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի իրականացումը

Փաշինյանը Վայոց ձորի փոխմարզպետ է նշանակել

Լուլա դա Սիլվան մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետով

Կարգալույծ Ստեփան Ասատրյանին թույլ չտվեցին հարսանիքի ծես իրականացնել, հարազատները փոխեցին քահանային

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման

Վիրուսային սխալ «Miss Grand International 2025»-ում. Միսս Պանաման շփոթել է երկիրը

Նոր պատժամիջոցների կիրառումն ու Պուտին-Թրամփ կայանալիք հանդիպման չեղարկումը «պատերազմական ակտ» են