Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները
Օգոստոսի 14, 2025

Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները

By Օգոստոսի 14, 2025 22

Ստեփանակերտի մոնումենտալ ժառանգության լիակատար ոչնչացում-մարտահրավեր միջազգային հանրությանը եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին. հուլիսի 15-ի դրությամբ Արցախի մայրաքաղաքից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին, ու տասնամյակներով ձևավորում էին քաղաքի մշակութային դիմագիծը։ Այս մասին հայտնում են Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունից:

«Այս փաստը հաստատվել է Google Earth-ի արբանյակային լուսանկարների վերլուծությամբ և ադրբեջանական սոցիալական ցանցերում տեղադրված հրապարակումներով։

Քաղաքի տարածքից ջնջված են.

Հայրենական Մեծ պատերազմի հերոսներ- մարշալ Հովհաննես Բաղրամյան, ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակով, օդաչու-աս Նելսոն Ստեփանյան։

Մշակույթի գործիչներ – Հենրիխ Բարխուդարյան, Հովհաննես Թումանյան, Խաչատուր Աբովյան, Վաղրամ Պապազյան, Շառլ Ազնավուր, Հովհաննես Այվազովսկի, իրավապաշտպան Անդրեյ Սախարով, (Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու ճակատագիրը դեռ ճշտման փուլում է)։

Ազատագրական շարժման մասնակիցներ և հայրենիքի պաշտպաններ – Աշոտ Գուլյան (Բեկոր), Քրիստափոր Իվանյան, Անատոլի Զինևիչ, Յուրի Պողոսյան։

Բոլշեւիկյան Հեղափոխական գործիչներ-Ստեփան Շահումյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Ալեքսանդր Ծատուրյան։

Տեղահանված քանդակների ճակատագիրը պաշտոնապես հայտնի չէ, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական պրակտիկան, բարձր հավանականությամբ կարելի է ենթադրել դրանց լիակատար ոչնչացումը։

Այս հուշարձանների արժեքը պայմանավորված էր ոչ միայն նրանց պատմա-մշակութային նշանակությամբ, այլև հեղինակությամբ․ դրանց հեղինակների թվում կային թե՛ հանրահայտ հայ վարպետներ, թե՛ միջազգային ճանաչում ունեցող արտասահմանյան քանդակագործներ, այդ թվում ռուս հայտնի հեղինակներ Սալավաթ Շչերբակովը և Գրիգորի Պոտոցկին, որոնք Այոազովսկու եւ Սախարովի արձանների հեղինակներն էին։

Լուսանկարում Ստեփանակերտի առաջին տապալված արձանն է՝ Ստեփան Շահումյան, որի անունով ավելի քան հարյուր տարի առաջ անվանակոչվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքը»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք կբերվի ռազմավարական հարձակողական սպառազինությունների շուրջ. Պուտին

Իրանի հետ կապերը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա գործարքի առարկա

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին

Սիրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Պուտինը Թրամփի հետ հանդիպումից առաջ խորհրդակցություն է անցկացրել

ԱՄՆ-ն եռանդուն և անկեղծ ջանքեր է գործադրում ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար. Պուտին

Զելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները

«Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է»․ ՀՀ ՆԳՆ

Իսրայելում հավանություն են տվել պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրերի կառուցմանը

Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները

Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպմանը մասնակցող ռուսական պատվիրակության կազմը

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացման գործընթացին. Եվրոպական խորհրդի նախագահ

Բարձր կատարողական ցուցաբերած դպրոցներին կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում՝ տարեկան մինչև 10 մլն դրամի չափով. Ժաննա Անդրեասյան

Քանի մենք ենք իշխանության, ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ ՔՊ պատգամավոր

Պուտին-Թրամփ հանդիպումը կսկսվի ժամը 23:30-ին. ուկրաինական ճգնաժամի կարգավորումից բացի կշոշափվեն այլ թեմաներ