Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հանդիպել է Լիբանանի նախագահին
Հոկտեմբերի 16, 2025

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հանդիպել է Լիբանանի նախագահին

By Օգոստոսի 13, 2025 87

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Բեյրութում հանդիպել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։Բեյրութ ժամանելուց հետո Լարիջանին հայտարարել է, որ «լիբանանցի ժողովուրդը թանկ է Իրանի համար, և Թեհրանը բոլոր հանգամանքներում կկանգնի նրանց կողքին»։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ Ժոզեֆ Աունը հաստատել է, որ «Լիբանանը պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ինքնիշխանության և բարեկամության շրջանակում»։

Նա նաև ընդգծել է, որ մերժում է ցանկացած միջամտություն իրենց ներքին գործերին։Նախագահը նշել է, որ «Լիբանանը, որը բացարձակապես չի միջամտում որևէ այլ երկրի գործերին և հարգում է նրա անձնական դաշտը, այդ թվում՝ Իրանի, չի ընդունում որևէ մեկի միջամտությունը իր ներքին գործերին»։Իր հերթին, Լարիջանին Իրանի նախագահի ողջույններն է փոխանցել նախագահ Աունին՝ կրկին նրան ուղղելով Թեհրան այցելելու հրավերը և արտահայտելով Լիբանանին վերակառուցման գործում օգնելու իր ցանկությունը։

Լարիջանին նաև ընդգծել է, որ «Իրանը չի միջամտում Լիբանանի ներքին գործերին»։ Լարիջանիի խոսքով «Իրանը չի ցանկանում որևէ կերպ խաթարել իր բարեկամությունը կամ հարաբերությունները Լիբանանի և նրա ժողովրդի հետ և պատրաստ է օգնել Լիբանանին, եթե Լիբանանի կառավարությունը ցանկանա»։Իր հերթին, Լիբանանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի գործունեությունը չի ավարտվել:

Լիբանան այցից առաջ Լարիջանին մեկնել էր Բաղդադ, որտեղ ստորագրել էր Իրանի և Իրաքի միջև անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից

Երբ Եվրոպայի մնացած մասը քննարկում է աշխատանքային ժամերը կրճատելու հարցը, Հունաստանում այն ավելացնում են

Մենք, անկասկած, կհասնենք այս պшտերшզմի բոլոր նպատակներին․ Նեթանյահու

Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Հունաստանն ընդունել է աշխատանքային ժամերը երկարաձգող օրինագիծը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել. Կրեմլ

Սիրիայում ՌԴ ռազմակայանների թեման եղել է Պուտինի և աշ-Շարաայի հանդիպման օրակարգում. Պեսկով

Թբիլիսում տուգանել են ԵԱՀԿ գործող նախագահին

Թրամփը կարող է Հարավային Կորեա այցելել հոկտեմբերի 29-30-ը

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են տեղակայվել Գազայում