Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց և կառուցել ավելի լավ ապագա իրենց ընտանիքների և բոլոր իրանցիների համար
Օգոստոսի 14, 2025

Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց և կառուցել ավելի լավ ապագա իրենց ընտանիքների և բոլոր իրանցիների համար

By Օգոստոսի 13, 2025 30

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց և «պահանջել պատասխանատվություն իրենց կառավարությունից, քանի որ երկիրը բախվում է էլեկտրաէներգիայի և ջրի պակասի», հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Համցանցում տեղադրված տեսաուղերձում Նեթանյահուն անդրադարձել է «Իրանում շարունակվող ջրի պակասին, որի պատճառով երկրի ջրամբարներում ջրի մակարդակը կտրուկ նվազել է»։

«Այս դաժան ամառային շոգի մեջ դուք նույնիսկ մաքուր, սառը ջուր չունեք ձեր երեխաներին կերակրելու համար։ Այսպիսով, ահա լավ լուրը. երբ ձեր երկիրը ազատ լինի, Իսրայելի առաջատար ջրային մասնագետները կթափվեն իրանական յուրաքանչյուր քաղաք՝ իրենց հետ բերելով առաջատար տեխնոլոգիաներ և նու հաու»,- նշել է նա։

Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել «ռիսկի դիմել ազատության համար, դուրս գալ փողոց և կառուցել ավելի լավ ապագա իրենց ընտանիքների և բոլոր իրանցիների համար»։

Նեթանյահուի խոսքերը հնչել են երկու երկրների միջև 12-օրյա հակամարտությունից ընդամենը երկու ամիս անց, որի ընթացքում Իսրայելն ու Իրանը ծանր հարվածներ են հասցրել միմյանց։ Իրանի վրա Իսրայելի իրականացրած անակնկալ հարձակման հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորական հրամանատարներ, միջուկային գիտնականներ և հարյուրավոր այլ անձինք։ Իսրայելի վրա արձակվել են իրանական բալիստիկ հրթիռներ, որոնցից մի քանիսը շրջանցել են նրա օդային պաշտպանությունը, որի արդյունքում 30 մարդ է սպանվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանն ասաց՝ Հայաստանի ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում. դա վհատեցնում է. Թրամփ

Թուրքիան նախաձեռնում է Պուտինի, Թրամփի և Զելենսկիի հանդիպումը

Մեծ Բրիտանիան պшտժшմիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ

«Պարապությունն» օգնում է վերականգնել ուշադրությունը և նվազեցնել սթրեսը

Իրանը հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը

Սիրիան և Թուրքիան ռшզմшկան համաձայնագիր են ստորագրել

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

Եթե Ռուսաստանն ուրբաթ օրը չհամաձայնի հրադադար հաստատել, ԱՄՆ-ից շատ լուրջ հետևանքներ թող սպասի․ Թրամփ

ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանական խումբը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացնի

«Դատարկ խոստում». Իրանի նախագահն արձագանքել է Նեթանյահուի հայտարարությանը

Երևանի աղտոտ օդի պատկերը

Էստոնիան ռուս դիվանագետ է արտաքսել

Իսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah Pasdaran

«Թրամփի երթուղին» քննարկvել է Իրանի ԱԳ նախարարի հետ

Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառները.Փորձագետ