Նորվեգիայի պետական կենսաթոշակային հիմնադրամը, որն ամենամեծն է աշխարհում, որոշել է հրաժարվել 11 իսրայելական ընկերություններում ներդրումներից և խզել Իսրայելի բոլոր կառավարիչների հետ կնքված պայմանագրերը՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին նշված է հիմնադրամի կողմից տարածված հայտարարության մեջ։ժ
Հունիսի վերջի դրությամբ հիմնադրամը ներդրումներ էր կատարել 61 իսրայելական ընկերություններում։ Այժմ նրանցից 11-ը հանվել են ցուցակից՝ «անընդունելի ռիսկի» և «էթիկական չափորոշիչների լուրջ խախտումների» պատճառով։
«Այս միջոցառումները ձեռնարկվում են արտակարգ հանգամանքներին ի պատասխան։ Գազայում ստեղծված իրավիճակը լուրջ մարդասիրական ճգնաժամ է։ Մենք ներդրումներ ենք կատարում այն ընկերություններում, որոնք գործում են պատերազմական երկրում։ Վերջերս Արևմտյան ափին և Գազայում պայմանները վատթարացել են», – ասել է հիմնադրամի ղեկավար Նիկոլայ Տանգենը։