Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ, որի հիմքում նաև քաղաքացիների առաջարկություններն են։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Ըստ աղբյուրի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք այսուհետ ենթակա են վարչական պատասխանատվության՝ առավել խստացված կարգով. նախկին կարգավորմամբ սահմանված 25 հազար ՀՀ դրամը դարձել է 50 հազար ՀՀ դրամ։
Ավելին՝ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։