Թրամփը չեղարկում է ԱՄՆ ներմուծվող ոսկու մաքսատուրքերը
Օգոստոսի 12, 2025

Թրամփը չեղարկում է ԱՄՆ ներմուծվող ոսկու մաքսատուրքերը

By Օգոստոսի 12, 2025 12

Միացյալ Նահանգները մաքսատուրքեր չի սահմանի երկիր ներմուծվող ոսկու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։

«Ոսկին չի ենթարկվի մաքսատուրքերի», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը չի բացահայտել այս որոշման կայացման պատճառները։

Հայաստանի ժամանակով 2025 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 09:43-ի դրությամբ, ԱՄՆ-ի կողմից ոսկու մաքսատուրքերի սահմանման մասին տեղեկությունը ճշտված է: Financial Times թերթը օգոստոսի 8-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը մտադիր է մաքսատուրքեր սահմանել ոսկու համար: Ըստ պարբերականի՝ որոշումը վերաբերում է 1 կգ և 100 ունցիա քաշով ոսկու ձուլակտորներին։ Փորձագետները կանխատեսում են Շվեյցարիայից վերամշակողների համար մարգինալության նվազման ռիսկեր, լոգիստիկ շղթաների հնարավոր վերանայում և ճնշում թանկարժեք մետաղների համաշխարհային շուկայի վրա։

Նույն օրը Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը հայտարարել է, որ Շվեյցարիան փորձեր է ձեռնարկել ԱՄՆ-ի հետ բանակցել երկկողմ առևտրում կիրառվող մաքսատուրքերի շուրջ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնին հաջողվել է նոր առևտրային պայմանավորվածություններ ձեռք բերել այն պետությունների հետ, որոնք կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի կեսից ավելին։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կասպից ծովում երկրաշարժ է գրանցվել

Մադոննան դիմել է Հռոմի պապին՝ կոչ անելով այցելել Գազա՝ երեխաներին փրկելու համար

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Ուկրաինայում խաղաղության համար տարածքների փոխանակման անհրաժեշտության մասին

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Հայաստանում մեկնարկում է հայ-ամերիկյան մեկշաբաթյա զորավարժությունը

Նորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարար

Մասկը որոշել է դատի տալ Apple-ին

Ամռանը շաքարի չարաշահումը կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա

Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին հեռանալ Գազայի հատվածից

Ղազախստանում սկսել են նախապատրաստվել Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Թրամփը չեղարկում է ԱՄՆ ներմուծվող ոսկու մաքսատուրքերը

Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պшտժшմիջոցների 19-րդ փաթեթն է պատրաստում