Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե իրերին նայենք ռեալ, ապա այստեղ ուրվագծվում են հետևյալ սցենարները.
1. Թրամփի վարչակազմը մի կողմից չի ցանկանա արագ ստորագրման սցենարին, քանի որ նման պարագայում պետք է ընդունի, որ դափնիները պատկանում են Բայդենի վարչակազմին, կամ գոնե կիսի դրանք դեմոկրատների հետ:
Մյուս կողմից՝ Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը այնքան ժամանակ, որ դափնիներմ իրեն վերագրվեն՝ մանավանդ, հաշվի առնելով այն, որ Թրամփին անհրաժեշտ են խաղաղության հաստատման հաջողված պատմություններ (success stories):
Ժամանակի ձգձգման սցենարն, իհարկե, բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի»: