ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀԿ
Օգոստոսի 12, 2025

ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀԿ

By Օգոստոսի 11, 2025 24

ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորախես նշվում է․

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) խիստ մտահոգված է Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով՝ այն դիտարկելով որպես ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո՝ Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթ:

Բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը՝ պետք է արձանագրել, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։Մասնավորապես՝

  1. Հուշագիրն արտահայտում է բացառապես Ադրբեջանի, Թուրքիայի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակադրություններով առաջնորդվող երկրների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի կենսական, անվտանգային շահերի։
  2. Հուշագիրն անտեսել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը։
  3. Հուշագիրը որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։
  4. Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ:
  5. Հուշագրում բացակայում են Արցախահայության սեփականության, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները։
  6. Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից՝ ինչը պաշտոնական Երևանի վրա, Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշման հետևանք է, և արցախահայության բռնի տեղահանման միջազգայնորեն արդարացում։
  7. Փաշինյանի վարչակազմի կողմից հայ-ռուսական դաշնակցային կապերին միակողմանիորեն հասցված հարվածը՝ առանց իրատեսական այլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, ինչը պետության համար հղի է նոր սպառնալիքներով ու մարտահրավերներով։
  8. Ինչպես այլ կարևոր փաստաթղթերի, այնպես էլ այս հուշագրի բովանդակությունը թաքցված է եղել ՀՀ քաղաքացիներից և Ազգային ժողովից։ Կենսական կարևորության որոշումները չեն կարող կայացվել երկրի ներսում լեգիտիմություն չունեցող ռեժիմի կողմից։
  9. Անկասկած է, որ ներկայիս զարգացումները Հայաստանում իշխող վարչախմբի եւ նրա պարագլխի՝ ամեն գնով, այդ թվում՝ ազգային, պետական շահերի ոտնահարմամբ եւ գեոպոլիտիկ արկածախնդրությամբ, վերարտադրվելու հիվանդագին, հակապետական եւ հակաժողովրդական մոլուցքի հետեւանք են։
  10. Նման պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող որեւէ փաստաթուղթ, ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, չի կարող նպաստել կայուն եւ արդար խաղաղության հաստատմանը։ Այն էականորեն սահմանափակելու է նաեւ Հայասսանի Հանրապետության անվտանգության եւ ինքնիշխանության ապահովման գործիքակազմը եւ կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը։

Հստակ գիտակցելով տվյալ գործընթացից բխող հետագա մարտահրավերները և գնահատելով առկա իրավիճակի անհրաժեշտ գործողությունները, պահանջում ենք՝

ա)օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը:

բ) առանց որևէ նախապայմանի, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ:

գ) Արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանումն արձանագրել որպես տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության գործընթացի բաղկացեւցիչ մաս:

դ) իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային անվտանգության երաշխիքներ և իրատեսական մեխանիզմներ սահմանել Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև մեր քաղաքացիների խաղաղ զարգացման ու կենսական շահերի ապահովման համար:

ե) հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ենթադրող պահանջի կատարումից:

Հաշվի առնելով վերոգրյալը, ՀՀԿ-ն մերժում է գործող կառավարիչների քաղաքական և դիվանագիտության ձախողումների արդյունքում, միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը:

Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:

Խաղաղասիրությունն ու հաղորդակցության ուղիների բացարձակ սուվերեն գործարկումն ընդունելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունք՝ ՀՀԿ-ն չի կարող անարդար, պարտադրված և ոչնչով չերաշխավորված խաղաղության հռչակումն ընդունել որպես առկա իրավիճակի իրական հանգուցալուծում՝ հատկապես, երբ շարունակվում են ոտնահարվել հայ ժողովրդի կենսական իրավունքները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան պետականությանը հարիր արժանապատիվ կեցվածքը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմին

11.08.2025»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են

Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ

Թրամփի հրամանագրով՝ չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերը հետաձգվում են ևս 90 օրով

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան․ Թրամփն՝ Ալյասկայում հանդիպման մասին

ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀԿ

Զանգեզուրի միջանցքը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. Դողու Փերինչեք

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ

Ռուսաստանը փորձեց լուծել հայ-ադրբեջանական խնդիրը, բայց դա հաջողվեց մեզ. Թրամփ

Ջեֆրի Սաքսը դիմել է Հարավային Կովկասի երկրներին. Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է. Փաշինյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի  ձերբակալումը. պաշտպան

Փաշինյանը խաղաղության պայմանագիրը գաղտնազերծելու որոշում է կայացրել

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը