Նորվեգիան դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և կիրականացնի Միջազգային քրեական դատարանի կողմից վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման օրդերը, եթե նա ժամանի թագավորություն, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Նորվեգիայի փոխարտգործնախարար Անդրեաս Մոցֆելդտ Կրավիկը։ժ
«Իսրայելի գործողությունները բացարձակապես անընդունելի են։ Մենք տեսել ենք, թե ինչպես են հարվածներ հասցվում դպրոցներին, հիվանդանոցներին, լրագրողներին», - նշել է դիվանագետը՝ խոսելով պաղեստինյան անկլավում ստեղծված իրավիճակի մասին։
Նա ընդգծել է, որ Նորվեգիայի կառավարությունը տեղյակ է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշման մասին և «կկատարի այս հրամանը, եթե նա ոտք դնի Նորվեգիայի հողի վրա»։
Կրավիկը հիշեցրել է, որ թագավորությունը, մի շարք այլ երկրների հետ , պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի նկատմամբ։
2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ Պաղեստինում կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։