ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Լիաննա Գասպարյանը։
«Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ:ծ
Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը:
Մինչդեռ, պետք է նկատել, որ առաջին ատյանի դատարանն (կրկին դատավոր Արտակ Կարապետյանը) իր որոշումը կայացնելիս չէր անդրադարձել ձերբակալման այս կարևոր հանգամանքին»,–գրել է Գասպարյանը