Անկարայի Էթիմեսգութ շրջանում ժամը 06:33-ին տեղի է ունեցել 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ գրանցվել է ցնցում, որի էպիկենտրոնը եղել է Անկարայի Էթիմեսգութ շրջանում։
Պարզվել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 4,68 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Android Earthquake Alerts System։
Երկրաշարժը տեղի է ունեցել Բալըքեսիր քաղաքից 49 կմ հեռավորության վրա։ Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Բուլղարիայում, Կիպրոսում, Հունաստանում, Ռումինիայում և Հյուսիսային Մակեդոնիայում։