Փորձագետները համակարծիք են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապագա Նոբելյան մրցանակի համար ստացավ «խաղաղարարի» մի նոր դափնի՝ որպես առաջնորդ, որը թղթի վրա լուծեց 35-ամյա հակամարտությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացավ երկար սպասված ճանապարհն ու ամերիկյան զենքի մատակարարումն արգելող 907-րդ ուղղման չեղարկումը։ Հայաստանը ստացավ ռիսկեր` ճանապարհը 99 տարով վարձակալության տալով ԱՄՆ–ին, թեկուզ ամերիկյան ներդրումների խոստումների ներքո։ Հողի վրա Հայաստանը փաստացի ոչինչ չշահեց։ Այստեղ միայն շահեց ՀՀ իշխանությունը, որն այս ամենը որպես հաղթաթուղթ կօգտագործի 2026 թվականի ընտրություններում իր վերարտադրությունն ապահովելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը դիմավորում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը դիմավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում

ԱՄՆ և Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հանդիպումը Օվալաձև աշխատասենյակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում են ստորագրման արարողությանը

Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի եռակողմ ստորագրման արարողությունը Սպիտակ տանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքում է պահում ստորագրված եռակողմ համաձայնագիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձեռքում է պահում ստորագրված եռակողմ համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրման արարողությունից հետո սեղմում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեղմում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքերը

Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը եռակողմ ստորագրման արարողությունից հետո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցում են Սպիտակ տանը եռակողմ ստորագրման արարողությունից հետո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցում են Սպիտակ տանը եռակողմ ստորագրման արարողությունից հետո
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին։