Օգոստոսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
Ըստ APA-ի՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերություններին։ Մասնավորապես, ընդգծվել է, որ անցյալ ամիս Բաքվում տեղի է ունեցել երկու երկրների միջև միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել առևտրատնտեսական կապերի զարգացման շուրջ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը դատապարտել են Ռուսաստանի կողմից ադրբեջանական SOCAR ընկերությանը պատկանող նավթի պահեստարանի և Ադրբեջանին պատկանող այլ օբյեկտների, ինչպես նաև ադրբեջանական գազը Ուկրաինա տեղափոխող գազամղիչ կայանի վրա ուղղված նպատակային ավիահարվածները և վստահություն հայտնել, որ դա ոչ մի կերպ չի հանգեցնի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև էներգետիկ համագործակցության դադարեցմանը։