Օմանը Հայաստանի քաղաքացիներին ազատել է վիզայի պահանջից
Օգոստոսի 12, 2025

Օմանը Հայաստանի քաղաքացիներին ազատել է վիզայի պահանջից

By Օգոստոսի 12, 2025 18

Երևանում օգոստոսի 11-ին տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Պատվիրակությունները գլխավորել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության և մի շարք ոլորտներում առկա համագործակցության բարձր մակարդակը՝ այս համատեքստում կարևորելով Օմանում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացումը:

Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին, ներդրումների խթանմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում առկա փոխգործակցության խորացմանն ուղղված հարցեր: Կողմերը կարևորել են նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերի իրագործումը:

Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին հայտնել է, որ Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները:

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև ընթացող աշխատանքներին և փոխաջակցությանը, ինչպես նաև քննարկվել են երկու երկրների միջև փոխհամաձայնեցման փուլում գտնվող միջպետական փաստաթղթերի վերջնականացման և կնքման հետ կապված հարցեր:

Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին վերահաստատել է Օմանի Սուլթանության դիրքորոշումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն աջակցության վերաբերյալ՝ շնորհավորելով հայաստանցի պաշտոնակցին օրեր առաջ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության հասնելու Հայաստանի Հանրապետության տեսլականը, անդրադարձել ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևորագույն այլ հարցերի:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկման թեման՝ վաշինգտոնյան համաձայնագիրն է

Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը

Նորվեգիայի պետական կենսաթոշակային հիմնադրամը Գազայում տիրող իրավիճակի պատճառով հրաժարվել է 11 իսրայելական ընկերություններում ներդրումներից

Նոր միջանցքը չպետք է խոչընդոտի Իրանի մուտքը այլ տարանցիկ ուղիներ. Արաղչին՝ Միրզոյանին

Փեզեշքիանը կայցելի Հայաստան. նախատեսված է նաև գործարար համաժողով

Սա է հեղափոխոթյան ամենամեծ բումերանգը. օգոստոսյան մտքեր

Օմանը Հայաստանի քաղաքացիներին ազատել է վիզայի պահանջից

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Ներկայացվել է այն 23 հայերի անուններն ու կարգավիճակները, որոնց գերեվшրnւթյան (ազատազրկման) հանգամանքը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանը

Չեմ տեսնում որևէ բան, որը կարելի է որպես հաջողություն ներկայացնել. Դավիթ Տոնոյանը՝ նախաստորագրված համաձայնագրի մասին

Կարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել վնասները

Անպարկեշտ ու սադրիչ. Չինաստանը որոշել է դադարեցնել շփումները Չեխիայի նախագահի հետ

Պարոն Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիայի և Հայաստանի սահմանը. միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին. Կարո Փայլան

Պարոն Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիայի և Հայաստանի սահմանը. միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին. Կարո Փայլան

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Alyeska Resort հյուրանոցում