Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին
Օգոստոսի 11, 2025

Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին

By Օգոստոսի 10, 2025 27

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կխնդրի Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայերին։

«Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար: Դա կարևոր է, այնպես չէ՞»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ջարեդ Գենսերը արձագանքել է այս հայտարարությանը ու ասել, որ սա մեծ քայլ է։

«Մեծ քայլ է իմ հաճախորդի՝ Արցախի նախկին պետնախարար և Ադրբեջանի 10 քաղաքական բանտարկյալներից և ռազմագերիներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման ուղղությամբ»,- գրել է Վարդանյանի փաստաբանը։

Օգոստոսի 8-ին երեկոյան Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկողմ հանդիպումներ էր ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչից հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը` առանց մանրամասները ներկայացնելու։ Փաստաթղթի տակ ստորագրություն է դրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք՝ հայ գերիների նկատմամաբ շինծու դատական գործընթացը Ադրբեջանում ընթանում է հունվարի 17-ից է։

Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը և ԱԺ նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը:

Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանում հայտարարել են, որ «պարզապես չեն անտեսելու Զանգեզուրի միջանցքը»

Թուրքիայի երկրաշարժից վնասվել է ևս 24 շինություն․ շենքի փլատակների տակ մեկ մարդ է մնացել

Երկրի վրա ավելի քան 30 ժամ տևած մագնիսական փոթորիկն ավարտվել է

Կխնդրեմ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին. Թրամփը՝ Փաշինյանին

Էրդողանը՝ Թուրքիայում երկրաշարժի մասին

Երևանում 4 ավտոմեքենաներ են բախվել. կա 4 տուժած ու 1 զոհ

Հայաստանի տարածքով «Թրամփի ուղին» կթուլացնի Իրանի դիրքերը տարածաշրջանում. վերլուծաբան

Անօթևանները պետք է անհապաղ լքեն Վաշինգտոնը․ Թրամփ

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները վաղը հեռախոսազրույց կունենան

Միջանցքի հարցը փակվել է, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է. Իրանի ԱԳ նախարար

Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ

Ռուսաստանը նախազգուշացրել է միգրանտներին

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի նոր գրառումը

Օգոստոսի 15-ի Թրամփ-Պուտին հանդիպմանը Զելենսկու մասնակցությունը չի նախատեսվում

Արարատ Միրզոյանը Փարիզում այցելել է դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին