ԱՄՆ-ն օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ, կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքը, ասվում է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) հայտարարության մեջ։
Երկինքը կփակվի 48.3 կմ շառավղով և 5.5 կմ բարձրության վրա՝ «VIP անձի տեղաշարժի» պատճառով: Սահմանափակումները կվերացվեն օգոստոսի 16-ին:
Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Պուտինի հետ հանդիպել օգոստոսի 15-ին Ալյասկայում: Առաջնորդները կկենտրոնանան ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման տարբերակների քննարկման վրա: