Զանգեզուրի միջանցքը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. Դողու Փերինչեք
Հոկտեմբերի 16, 2025

Զանգեզուրի միջանցքը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. Դողու Փերինչեք

By Օգոստոսի 11, 2025 120

Թուրքիայի հայրենասիրական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը իրանական Mehr գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը ամերիկա-իսրայելական նախագիծ է, որը սպառնում է տարածաշրջանային երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի և Իրանի անվտանգությանը»։ 

Նա ընդգծել է, որ նախագիծը «սպառնալիք է Թուրքիայի և Իրանի անվտանգությանը»՝ ընդգծելով տարածաշրջանի երկրներին միավորելու անհրաժեշտությունը՝ «արտաքին միջամտությանը դիմակայելու համար»։

«Ինչի՞ համար է այս միջանցքը։ Այն խոչընդոտում է Հարավային Կովկասի, այսինքն՝ Իրանի, կապը այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը։ Այդ միջանցքը ամերիկա-իսրայելական նախագիծ է և, անշուշտ, լուրջ սպառնալիք է Թուրքիայի անվտանգության համար։

Ինչն է սպառնում Թուրքիային։ Իհարկե, Իսրայելն ու Ամերիկան։ Ամերիկայի և Իսրայելի ցանկացած գործողություն սպառնում է Թուրքիային։ Ահա թե ինչու մեր կուսակցությունը մտահոգված է այդ հարցով։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան շրջապատված է Միացյալ Նահագներով՝ Եգեյան ծովից և Արևելյան Միջերկրական ծովից մինչև Սիրիայի հյուսիս և Իրաք, իսկ այժմ քննարկվում է Իսրայելի և Ամերիկայի ներկայության հարցը Կովկասում։ Ահա թե ինչու Զանգեզուրի միջանցքը լուրջ սպառնալիք է Թուրքիայի համար, և մեր կուսակցությունը դեմ է այդ նախագծի իրականացմանը։

Զանգեզուրի միջանցքը կապող օղակ է Արևելքի և Արևմուտքի, ինչպես նաև Արևմուտքի և Արևելքի միջև։ Բայց եթե այդ կապն օգտագործվի Հարավի և Հյուսիսի միջև կապերը խզելու համար, ապա այդ միջանցքը կարող է նաև դառնալ պատ, որը խոչընդոտում է Իրանի և Զանգեզուրի միջանցքում գտնվող երկրների միջև հարաբերություններին։ Հետևաբար, այդ միջանցքը նախագիծ է Իրանի և Թուրքիայի տնտեսական անվտանգության դեմ։

Լավագույն լուծումն է միավորել տարածաշրջանի երկրները ընդդեմ Ամերիկայի և Իսրայելի։ Տարածաշրջանի որ երկրները։ Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը, և նույնիսկ Ղազախստանը։ Հարավային և Հյուսիսային Կովկասի այդ երկրները պետք է ինքնուրույն լուծում գտնեն՝ իրենց տնտեսական անվտանգությունը պահպանելու համար։ Լուծումը ամերիկա-իսրայելական միջամտությունը դադարեցնելն է»,- հայտարարել է թուրք քաղաքական գործիչը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից

Երբ Եվրոպայի մնացած մասը քննարկում է աշխատանքային ժամերը կրճատելու հարցը, Հունաստանում այն ավելացնում են

Մենք, անկասկած, կհասնենք այս պшտերшզմի բոլոր նպատակներին․ Նեթանյահու

Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Հունաստանն ընդունել է աշխատանքային ժամերը երկարաձգող օրինագիծը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել. Կրեմլ

Սիրիայում ՌԴ ռազմակայանների թեման եղել է Պուտինի և աշ-Շարաայի հանդիպման օրակարգում. Պեսկով

Թբիլիսում տուգանել են ԵԱՀԿ գործող նախագահին

Թրամփը կարող է Հարավային Կորեա այցելել հոկտեմբերի 29-30-ը

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են տեղակայվել Գազայում