Հայ շախմատիստները յոթ մեդալ են նվաճել Բաթումիի քաղաքապետարանի գավաթի տարբեր տարիքային խմբերում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
«B» մրցաշարում մինչև 16 տարեկան տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Արարատ Ստեփանյանը, ով 9 միավորից վաստակել է 6,5 միավոր: Նույն խմբում բրոնզե մեդալ է նվաճել Նարեկ Առաքելյանը (6 միավոր):
Նույն տարիքային խմբի աղջիկների մրցաշարում երկրորդ տեղըզբաղեցրեց ՆելլիՋալալյանը, երրորդը՝ Լիլիթ Կասինյանը:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել Արաքս Ավետիսյանը (9-ից 6,5 միավոր): Արիանա Չիլինգարյանը գրեթե 100 տոկոսանոց արդյունքով հաղթել է մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում: Հայշախմատիստուհին 9 միավորից վաստակել է 8,5 միավոր: Նույն խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Ալիսա Պետրոսյանը (9-ից 7-ը):