Այսօր տեղի ունեցածը պատմական իրադարձություն է, որովհետև, սիրելի հայրենակիցներ, ես ամիսներ շարունակ ասում եմ, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մենք կարող ենք ասել, որ խաղաղությունը հաստատված է, ընդ որում հաստատված է մեր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում, պետք է աշխատենք՝ այս արդեն հաստատված խաղաղությունն առավել ինստիտուցիոնալ դարձնենք։ ՀՀ-ն ապաշրջափակվում է ժողովուրդ ջան, դարակազմիկ իրադարձություն է»,-ասել է Փաշինյանը։