Խորհրդային Հայաստանի տարածքը նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ, Խորհրդային Ադրբեջանի տարածքը նույնական է անկախ Ադրբեջանի տարածքի հետ, սա արձանագրված է և նախաստորագրված։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք, այո, ճիշտ ենք ասում, որ կան տարածքներ, որ այս տրամաբանությամբ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց նաև պիտի ասենք, որ կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ։
Պիտի սահմանազատման գործընթացը շարունակվի և այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, որտեղ Արդբեջանն ունի տարածքներ իրենց չպատկանող, իրենք պետք է վերադարձնեն մեզ, կամ էլ համարժեքության սկզբունքի հիման վրա կամ օրինակ հանրաքվեների միջոցով տարածքների փոխանակում պիտի իրականցվի այն տրամաբանությամբ, որ 29 հազար 743 քառ կմ-ը տարածքը անխախտելի մնա»,-ասել է Փաշինյանը։